Միշտ ինքս ինձ հարցրել եմ` ինչո ՞ւ եմ սիրում ջազը: Աշխարհի մյուս ծայրից եկող հաճելի քամի ՞ է, թե ՞ եզակի բանաձև` շոշափելու կենսառիթմը, իսկ գուցե խոստովանությո ՞ւն է: Բայց որ այն սոսկ երաժշտություն չէ, հաստա’տ… Հայաստանի պետական ջազ նվագախմբի մենակատար, ճանաչված ջազ երգչուհի Մարինե Հակոբյանի` Marbey-ի հետ զրույցը մեկ անգամ ևս ապացուցեց դա` ստիպելով ջազին նայել լեդիին հատուկ էլեգանտության քողի ներքո:
զրույցը` Նանե Վարդանյանի
արտ-տնօրեն` Մայա Պողոսյան
լուսանկարիչ` Արտաշես Մարտիրոսյան
դիմահարդարումը` Վարդուհի Հովսեփյանի (Make-up Studio), Նատալի Տոնոյանի
վարսահարդարումը` Մելինե Ղորխմազյանի
նկարահանման վայրը՝ Imperial Palace Hotel հյուրանոց
ներքնազգեստը` La Coquette խանութ-սրահի
զարդերը` Gafri խանութ-սրահի
Անցյալ տարի մի առիթով ասել էիր, որ մասնակցելու ես ջազ-փառատոնների եւ մրցույթների: Խոստումը պահում ես. գիտեմ, որ առաջիկայում մասնակցելու ես Մոսկվայում կայանալիք ջազ երաժշտության մրցույթի:
Այո’, հայտ ներկայացրի օնլայն տարբերակով: Նախնական փուլն անցա (ընտրում էին ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքներով) և հայտնվեցի ութնյակում: Հունիսին մեկնելու եմ Մոսկվա: Իսկ հաղթանակի դեպքում մրցանակը լինելու է մասնակցություն Իսպանիայում կայանալիք Costa Del Jazz միջազգային ջազ փառատոնին:
Նաեւ ալբոմի վրա ես աշխատում…
Արդեն երկու երգ պատրաստ է: Ֆոլկ ջազ, ջազ ֆյուժեն, նաև բոսա նովա, կլինեն հայերենով երգեր և այդ ամենը` նոր մատուցմամբ:
պիջակը` Armani Collezioni,
կոշիկը` Ballin (RIO galleria խանութ-սրահ)
ակնոցը` Escada (Saint-Tropez խանութ-սրահ)
զարդերը` Gafri խանութ-սրահի
Զարթոնքը քո առաջին տեսահոլովակն է: Այն մինիմալիզմի մեջ էր` սեւ ու սպիտակ, խոշոր պլաններ, միայն դու… Վախ չկա ՞ր հենց սկզբից այսպես ՙբաց ու մերկ՚ ներկայանալ հասարակությանը:
Գիտե’ս, ջազն այն երաժշտությունն է, որ ենթադրում է անսահման ազատություն, և այդ ազատությունը պետք չէ ինչ-որ էլեմետներով պարուրել: Ես ցանկացա իմ անհատականությամբ ու իմ լեզվով երգը հասցնել հանդիսատեսին: Ջազն արդեն ասելիք է, և կարիք չկա այն երանգավորելու:
Մեր ֆոտոշարքում դու դարձյալ համարձակ ես ներկայանում հանրությանը, բայց ավելի •այթակղիչ ես ու սեքսուալ:
Այոոո’: Իսկ շա ՞տ բաց է լինելու…
Կաշխատենք, որ ամեն բան լինի ճիշտ չափաբաժնով ու ճիշտ մատուցմամբ (հեղ.- մենք հանդիպել էինք նկարահանումից մի քանի օր առաջ)… Ա’յ, մերկ եւ սեքսուալ. հոմանիշնե ՞ր են:
Ինչպես ասացիր` ամեն ինչ մատուցման մեջ է թաքնված, գրագե’տ մատուցման: Փոքր բացվածքն անգամ կարող է գռեհիկ թվալ, մինչդեռ ավելի բաց հագուստով կարող ես սեքսուալ տեսք ունենալ: Բայց, ի վերջո, սեքսուալությունը նաև ներաշխարհի անբռնազբոս արտացոլանքն է, որն արտահայտվում է արտաքինի վրա և դրսևորվում շարժուձևի մեջ: Ամեն ինչում գաղափարական ու զգայական համակցվածություն պետք է լինի. առանց դրա մեսիջը տեղ չի հասնի: Պետք է չափը միշտ պահել ու անկեղծ լինել:
Մարինե’, քո բեմական անունը ակնթարթորեն է ծնվել:
Ընկերներով զրուցում էինք դրա շուրջ, ու այդպես… տեղում ծնվեց: Բառախաղ արեցինք, ու վերջում ստացվեց` Մարբի, Marbey:
ներքնազգեստը` La Coquette խանութ-սրահի
մատանին` Gafri խանութ-սրահի
Բայց, մինչեւ այդ, երկար ճանապարհ ես անցել: Երգել սկսել ես չորս տարեկանից:
Երեք-չորս տարեկանում մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն եմ հաճախել, հետո` երաժշտական դպրոց, դաշնամուրի բաժին: Դպրոցին զուգահեռ սկսվեց մրցույթների ու համերգների շարքը, հետո ընդունվեցի Ստեփանակերտի պետական երաժշտական ուսումնարան, դպրոցին զուգահեռ, ի դեպ:
Դպրոցը դեռ չավարտա ՞ծ:
Այո’, այո’: Դպրոցն ավարտելու տարիներին նաև առաջարկ ստացա Արցախի ջազ նվագախմբում հանդես գալ իբրև մեներգչուհի: Երկու տարի աշխատեցի այնտեղ, հետո ավարտեցի դպրոցը (ուսումնարանը կիսատ թողեցի) ու եկա Երևան` ընդունվելու Կոնսերվատորիա:
Դու այդքան շո ՞ւտ ես սկսել այս դժվարամարս ժանրը սիրել:
Ոչ այդքան շուտ: Այն ինձ գրավեց, երբ 14-15 տարեկան էի: Իսկ մինչև այդ` Ջորջ Մայքլ, Ջորջ Բենսոն…
ներքնազգեստն ու պենյուարը` La Coquette խանութ-սրահի
ակնոցը` Prada (Saint-Tropez խանութ-սրահ)
զարդերը` Gafri խանութ-սրահի
Շադե (հեղ.- el cafe-ում, որտեղ հանդիպել էինք, հնչում էին Շադեի երգերը):
Այո’, շատ-շատ եմ սիրում:
Իսկ ե ՞րբ զգացիր, որ հենց այս ճանապարհով ես շարունակելու:
Կոնկրետ ժամանակահատված չեմ հիշում, հիշում եմ միայն, որ միշտ սիրել եմ երգն ու երաժշտություն: Ի դեպ, դպրոցում սովորելու տարիներին երգեր ունեի գրած, անգամ տեսահոլովակներ կան նկարահանված:
Երաժշտությունն իմ կյանքի միակ ու հավատարիմ ընկերն է: Կարելի է ասել`
միակ սերը:
գլխարկը` Armani Collezioni (RIO galleria խանութ-սրահ)
զարդերը` Gafri խանութ-սրահի
Սիրուն դեռ կգանք: Եկար Երեւան. նոր քաղաք, նոր մարդիկ ու հնարավորություններ… Ինչպե ՞ս դիմավորեցին քեզ այստեղ:
Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպես ես դու ինքդ նայում իրողություններին. ինչպես քո միտքն է թելադրում, այնպես էլ ընկալում ես իրերն ու մարդկանց: Իմ միտքն առաջ էր` դեպի կատարելություն, դեպի էնտուզիազմ: Կյանքը շարունակվում է, ու քեզ ոչինչ չպիտի կանգնեցնի: Առանց դժվարության ոչինչ չի կառուցվում, իսկ դրանք հաղթահարելուց հետո գալիս է բավարարվածության զգացողությունը: Ինձ շատ են օգնել, աջակցել, ու շատ շնորհակալ եմ բոլորին, ովքեր իմ կողքին են եղել ու նրանց, ովքեր այսօր ինձ հետ են, բայց, ի վերջո, մարդն ինքն է իր շարժիչ ուժը:
Քո կողքին կա ՞ տղամարդ:
Չեմ ուզում անձնականից խոսել:
Ինչո ՞ւ:
Անձնական. բառն ինքնին արդեն խոսուն է:
Բայց հանրային մարդն ինչ-որ տեղ պիտի պատրաստ լինի, որ իրեն նման հարցեր կարող են տալ, հարցեր, որոնց պատասխանները հետաքրքրում են լսարանին, եւ գուցե ավելի, քան մասնագիտական գործունեությանը վերաբերող ինֆորմացիան:
(Հեղ.- ծիծաղում է): Հանրային մարդը պետք է շատ ՙբաց՚ չլինի, այլապես հետաքրքրությունը շուտ կկորչի:
Որ լսեն քեզ` առանց շատ բան իմանալու…
Իսկապես չէի ուզենա խոսել: Ես միշտ շատ վճռական եմ եղել ու կտրուկ իմ որոշումներում. հիմա` սա, հետո` այն մեկը: Ես ինքս իմ առջև փակել եմ դռներ ու արել եմ դա գիտակցաբար: Սիրել, սիրահարվել. այս ամենը եղել է ավելի հասուն տարիքում, ինչն ավելի ճիշտ է… Ախր չեմ սիրում անձնական հարցերից խոսել:
ներքնազգեստը` La Coquette խանութ-սրահի
զարդերը` Gafri խանութ-սրահի
Ինչպիսի ՞ն պետք է լինի քո կողքի տղամարդը:
Գեղեցկությունն ընկալելու և այն արարելու մեր պատկերացումները պետք է համընկնեն:
Ի ՞նչ ես կարծում, ի վերջո, ո ՞րն է ամենահիմնական տարբերությունը տղամարդու եւ կնոջ միջեւ:
Կարդացե ՞լ ես Ջոն Գրեյի ստեղծագործությունը` <<Տղամարդիկ Մարսից են, կանայք` Վեներայից>>:
Ոչ:
Այնտեղ մանրամասնորեն ներկայացված են ոչ միայն սեռերի, այլև հայացքների կտրուկ տարբերությունը հաղթահարելու ուղիները: Շատ հետաքրքիր կերպով Գրեյը ներկայացնում է, թե ինչպես են տղամարդն ու կինը նայում միևնույն պրոբլեմին: Ցանկացած գործողության նրանք գնում են` առաջնորդվելով խիստ տարբեր մոտիվներով:
Այսինքն` տղամարդիկ եւ կանայք խոսում են տարբեր լեզուներով:
Հենց այդպես: Ու եթե մենք հաշվի նստենք այս ճշմարտության հետ, ապա հնարավոր կլինի խուսափել շատ ու շատ կոնֆլիկտային իրավիճակներից և ավելորդ սթրեսներից: Միաժամանակ դա թույլ կտա ոչ այդքան կտրուկ գնահատականներ տալ գործողություններին: Ի վերջո, պրոբլեմի իրատեսական ընկալումը թույլ կտա լուծել այն շատ ավելի հեշտ ու արագ, քան պասիվությունը, անգործությունը կամ էլ <<հարմար պահ>> գտնելու փնտրտուքները… Երևի մի օր ավելի կխորանամ այս հարցի շուրջ, չգիտեմ:
Իսկ ստացվե ՞լ է այս բանաձեւով շարժվել:
Կարելի է այդպես ասել:
Խոստանում եմ կարդալ գիրքը… Ամերիկացի երգահան, դաշնակահար Ջորջ Գերշվինն ասում էր` կյանքը շատ նման է ջազի. լավագույնն այն է, երբ սկսում ես իմպրովիզ անել:
Իմպրովիզն ազատություն է, մտքի թռիչք, ինչն օգնում է կյանքին տարբեր դիտանկյուններից նայել:
Բարդ ռիթմեր են ընկած ջազի, ինչպես եւ աֆրոամերիկյան ցանկացած երաժշտության հիմքում: Հետեւաբար, հեշտ չէ իմպրովիզ անելը:
Ինչպես ջազում, այնպես էլ կյանքում ամեն բան միաժամանակ և’ պարզ է, և’ չափազանց բարդ: Ջազի միջոցով ամեն տեսակի էներգիա կարելի է փոխանցել: Այն տարբեր ելևէջներ ունի, ինչպես և կյանքը: Ռիթմը ի±նչ է` թռիչք, և պիտի կարողանալ կյանքում ևս թռիչքներ անել:
Դու մեծ փորձ ունես տարբեր երաժիշտների հետ աշխատելու, այդ թվում եւ` արտերկրի:
Այո’, Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ համերգներով եղել եմ արտերկրում: Տարբեր համագործակցություններ եմ ունեցել Լոնդոնից, Եվրոպայից, ԱՄՆ-ից ժամանած երաժիշտների հետ: Մեզ մոտ ևս բազմաթիվ են եղել համագործակցությունները, օրինակ, ակումբային համերգների ժամանակ:
Ջազ երաժիշտները, սովորաբար, մշտական բենդ չեն ունենում: Երբ պետք է թիմ հավաքել, ինչպե±ս ես ընտրում` ում հետ աշխատել: Կարեւոր է, որ երաժիշտները հրաշալի նվագե ՞ն, թե ՞ մարդկային արժանիքները եւս մեծ նշանակություն ունեն:
Երկուսն էլ հավասարապես կարևոր են, որպեսզի հանգստություն, անկեղծություն և ազատություն լինի:
Իսկ քեզ համար կարեւո ՞ր է` որտեղ ես ելույթ ունենում` ակումբային միջավա±յրում, թե ՞ մեծ բեմում:
Ակումբում ավելի մոտ ես հանդիսատեսիդ, ավելի շատ ես կարողանում փոխանցել և ստանալ միաժամանակ: Մեծ բեմն էլ այլ աշխարհ է: Բայց մեր երաժշտությունն ավելի ինտիմ է. այն պետք է շոշափելի լինի: Ջազը շփման եղանակ է, այդ իսկ պատճառով այն կամերային միջավայր է սիրում:
Քո համերգներից ի ՞նչ պետք է սպասեն մարդիկ: Դու ի ՞նչ ես փորձում տալ նրանց:
Մաքսիմալ բավարարվածություն: Նրանք պետք է հեռանան խիստ տպավորված, լցված, լիքը:
Ջազը փոխում է կյանքը: Իսկ քո կյանքում ի ՞նչ է փոխել այն:
Հասունություն է տվել, հասուն կերպով աշխարհն ընկալելու և խորությամբ ամեն ինչին նայելու կարողություն: Նաև գեղեցիկը տեսնելու, գնահատելու ուժ:
Բիլլի Հոլիդեյն ասում էր. <<Եթե ես երգելու եմ ինչ-որ մեկի նման, ուրեմն կարիք չկա, որ երգեմ ընդհանրապես>>: Որքանո ՞վ է դժվար չընկնել ազդեցության տակ, չնմանակել ու դառնալ անհատականություն, այն էլ մի ոլորտում, որն ունի ավանդույթներ եւ դրանք կրող անհատականություններ:
Բոլորին պետք է լսել, հետևել, ամեն օր ու ամեն պահ: Եվ բոլորից պետք է վերցնել: Իսկ երբ արտիստն ինքը կարողանում է տեսնել իր ֆենոմենը, այսինքն` ընկալում է, զգում ինքն իրեն ու իր ասելիքը, ապա կամաց-կամաց այն, ինչ ինքն անում է, ձեռք է բերելու եզակի, միայն իրեն հատուկ գծեր: Դա էլ իր հերթին անպայման տեսնելու և զգալու է հանդիսատեսը:
Իսկ ինչո ՞վ է տարբերվում լավ երգչուհին վատ երգչուհուց:
Այն ամենով, ինչով զանազանվում է լավ ուտելիքը վատ ուտելիքից: Առողջ պիտի լինի սնունդը, որը կբերի առողջ հոգի, առողջ մարմին և առողջ միտք:
Դու այնպես պատասխանեցիր, որ ոչ ոք չվիրավորվի:
(Հեղ.- ծիծաղում է):
Մարինե’, մի առիթով ասել ես, որ ջազն իր տեսակով բազմազան է, սակայն բոլորը տանում են մի ընդհանրության` դեպի գեղեցկություն եւ ազատություն: Քո սահմանումն այս երկու երեւույթների վերաբերյալ…
Ազատությունը, ինչպես գեղեցկությունն ու երջանկությունը, այն է, երբ դու կարողանում ես ինքնակառավարմամբ պահպանել հավասարակշռությունդ: Ես աշխատում եմ ապրել ու արարել հենց այս բանաձևով: