Recent posts
To top
7 Mar

Հանդիպում երկնքում

Հանդիպում երկնքում

ԷL Style-ի հերթական` մարտի 11-ի միջոցառումը տեղի ունեցավ ոչ ավելի, ոչ պակաս, քան… երկնքում: Հանդիպում երկնքում. այդպես էր կոչվում Էլ Style-ի 3-ամյակին նվիրված ինքնատիպ երեկոն: Սկսենք բեմադրության սյուժեից: Այս պատմությունը դրվագ չէր որևէ վեպից. ներկայացման հեղինակը ամսագրի հիմնադիր և նախագահ Ավետիս Խախամյանն էր: Ամեն ինչ սկիզբ առավ այն պահին, երբ մի օր նա փորձեց Golden Palace հյուրանոցի ամենաբարձր հարկից նայել ցած: Նույն պահին էլ ծագեց այդպիսի մի շոու իրականացնելու գաղափարը. շոու, որտեղ կներկայացվեր երկրային պատանու և երկնային էակի սիրո բացառիկ պատմությունը, կատաղի մենամարտերը և պայքարը հանուն սիրո… Եվ այդ ամենը` ո’չ թե գետնին, այլ` 30 մետր բարձրությամբ: Քանի որ երկնքում սավառնող ոգիները և օդային մենամարտերը լավագույնս են ներկայացված հենց չինական դիցաբանությունում, ուստի շոուի համար հիմք դարձավ հենց չինական էսթետիկան: