Recent posts
To top
20 Mar

Հայ աստղերը Instagram-ում

Հայ աստղերը Instagram-ում

 

 

 

Այսօր պարզեցինք, որ Instagram-ում ակտիվ է ոչ միայն հայազգի celeb Քիմ Քարդաշյանը, այլև հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Վերջիններիցս Instagram-ում ակտիվություն են ցուցաբերում երգչուհի Սիրուշոն, դերասան Արսեն Գրիգորյանը, երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը, դերասանուհի Լուիզա Ներսիսյանը, ռեպ կատարող Սուպեր Սաքոն և այլք:
Մեր ընտրած հնգյակից Instagram-ում ամենաակտիվը ռեպ կատարող Սուպեր Սաքոն է: Վերջինս Instagram-ում ունի 60 լուսանկար, 1741 հետևող (follower), սակայն հետևում է ընդամենը 57 հոգու: Ռեպ կատարողը Instagram-ում գրանցված է super_sako անունով:

Սիրուշոն, ով գրանցված է sirushoofficial անունով, այսօրվա տվյալներով Instagram-ում ունի 39 լուսանկար, 926 հետևող և հետևում է 39 հոգու:

Instagram-ում ակտիվ հայկական շոու բիզնեսի հաջորդ ներկայացուցիչն է դերասան Արսեն Գրիգորյանը, ով իր լուսանկարների և հետևողների քանակով, ինչ խոսք, զիջում է Սիրուշոյին: Արսենը ունի 27 լուսանկար, 150 հետևող և հետևում է 33 հոգու: Արսեն Գրիգորյանը Instagram-ում գրանցված է իր իսկ անուն-ազգանունով՝ arsengrigoryan:

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը Instagram-ում ունի 19 լուսանկար, 329 հետևող և հետևում է 24 հոգու: Երգչուհին գրանցված է lilithovhannisyan անունով:

Իսկ դերասանուհի Լուզիա Ներսիսյանը` luizanersisyan, ունի 45 նկար, 45 հետևող և հետևում է 17 հոգու: