Recent posts
To top
12 Dec

Հագուստներ, որոնք ճանաչում են բոլորը

Հագուստներ, որոնք ճանաչում են բոլորը

Այսօր հաճախ հագնում են այնպիսի զգեստներ, որոնց մասին չեն հիշում անգամ մի քանի ժամ հետո: Բայց կան այնպիսիք, որոնց մասին խոսում է ողջ աշխարհը, կրկնօրինակում դիզայն ու երբեք, ոչ-ոք չի շփոթում: Ներկայացնում ենք այդպիսի 5 զգեստ, որոնք վստահ ենք, դուք էլ չեք շփոթի:

5. Լեդի Գագա <<Մսային զգեստ>>

MTV Video Music Awards in 2010-ին սկանդալային երգչուհին ներկայացավ ամբողջությամբ մսից պատրաստված հագուստով: Հագուստի դիզայներները Ֆրանց Ֆերնանդեսն ու Նիկոլա Ֆորմիչետտին էին: Հագուստը սառեցվել է և պահպանվում է Ամերիկայի Օհայո քաղաքում գտնվող Rock and Roll Hall of Fame-ում:

gaga-dress-01-600x800

4. Րիհաննա <<Ջրահարսը>>

CFDA Awards 2014 –ին Րիհաննան ներկայացավ նմանատիպ կերպարով: Այն պատրաստված էր մինչև հատակ ձգվող թափանցիկ ու փայլփլուն կտորից, որը Րիհաննան կրում էր առանց ներքնազգեստի:

rihanna-arrives-council-fashion-designers-america-cfda-awards-lincoln-center-new-york-june

3. Քեյթ Միդլթոն <<Հարսանեկան զգեստը>>

2011 թվականի ապրիլի 29-ին Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն իր հարսենական արարողության ժամանակ կրած հարսանեկան զգեստով ցնցեց բոլորին: Հագուստի դիզայները անգլիացի Սարա Բերտոնն է, կրեատիվ տնօրենը Alexander McQueen նորաձևության տունը:

Kate-Middleton

2. Օդրի Հեփբրն <<Նախաճաշ Տիֆանիի մոտ>>

ֆիլմի զգեստը 1961 թվականի հոկտեմբերի 5-ին Օդրի Հեփբրնը ներկայացավ Givenchy-ի զգեստով <<Նախաճաշ Տիֆանիի մոտ>> ֆիլմի նկարահանումներին: Այս զգեստը մտավ պատմության մեջ` համարվելով լավագույն <<THE LITTLE BLACK DRESS>>-ից մեկը:

breakfast_at_tiffanys_audrey

1. Մեռլին Մոնրո <<Սպիտակ զգեստը>>

Պատմության լավագույն գեղեցկուհիներից մեկի` Մերլին Մոնրոյի սպիտակ հագուստը դարձավ ամենահայտնին աշխարհում: Մոնրոն այն կրել է 1955 թվականին Լեքսինգթոն Ավենյու-ում: Այն համարվում է 20-րդ դարի սիմվոլ: Զգեստի դիզայները William Travilla-ն է: 2011 թվականին աճուրդի ժամանակ այս զգեստը վաճառվում է 5.6 միլիոն դոլլարով:

600x325xdress.jpg.pagespeed.ic.4AhVdNJxoz