Recent posts
To top
20 Mar

Իսկ որտե՞ղ է հանգստացել Անահիտ Սիմոնյանը

Իսկ որտե՞ղ է հանգստացել Անահիտ Սիմոնյանը

image

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն այս ամառ ընկերուհիների հետ հանգստացել է Բաթումիում: Երգչուհին այնտեղ անցկացրել է 1 շաբաթ և վերադարձել է վառ տպավորություններով. ‹‹Թբիլիսիում շատ եմ եղել, բայց Բաթումի առաջին անգամ էի այցելում ու հիացած եմ: Շատ գեղեցիկ ու ցիվիլ քաղաք է››: Այս տարի Անահիտը մեկնել էր հանգստի առանց իր ամուսնու` երգիչ Հայկոյի, քանի որ Հայկոն պատրաստվում է մենահամերգի և այդ իսկ պատճառով էլ չէր կարողացել միանալ Անահիտին: Ի դեպ` Անահիտը որոշել էր այս տարի իր հանգիստն անցկացնել հենց Բաթումիում, քանի որ այն այնքան էլ հեռու չի գտնվում Հայաստանից. ‹‹Բաթումի գնացինք, քանի որ Հայկոն ինձ հետ չէր: Չէի ուզում շատ հեռու լինել նրանից, որ անհրաժեշտության դեպքում ամուսինս կարողանար գար և ինձ հասներ››:
Նշենք նաև, որ շուտով կնկարահանվի նոր տեսահոլովակ Անահիտ Սիմոնյանի նոր երգի հիման վրա: Երգի երաժշտության հեղինակը Հայկոն է, իսկ խոսքերի հեղինակը Մանե Հակոբյանը:

image (1)

image (2)

image (3)

image (4)