Recent posts
To top
26 Nov

ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ. ՈՎ Է ՍՏԵՂԾԵԼ ՌԻՀԱՆՆԱՅԻ Met Gala-Ի ԶԳԵՍՏԸ

ԳՈւՈ ՊԵԻ.

ՉԻՆԱԿԱՆ COUTURE-Ի ՀՍԿԱՆ

ՙ…երբ Made in China-ն խորհրդանշում է բացարձակ որակ…՚:

rihanna

2015թ, Նյու¬Յորք, Met Gala. կարմիր գորգը միանգամից ՙդեղնում է՚, երբ ասպարեզ է դուրս գալիս Ռիհաննան: Բոլորին սկսում է հետաքրքրել մեկ հարց. ով է այդ դեղին ստեղծագործության հեղինակը: Ռիռիի կրած զգեստը դառնում է ամենաքննարկվո-ղը, հայտնվում է Vogue Met Gala հատուկ թողարկման շապիկին, դառնում է բազմա-թիվ մեմերի ստեղծման աղբյուր… Զգեստի հեղինակը չինացի կուտյուրիե ԳուոՊեին էª մի կին, ով ավելի քան 25 տարի զբաղվում է նորաձևությամբ: Ռիհաննան Met Gala-ին մասնակցելու համար զգեստ փնտրելիս համացանցում գտնում է այդ յուրօրինակ աշխատանքը և կապ հաստատում կուտյուրիեի հետ: Այդ ժամանակ նա դեռևս չգի-տեր, որ զգեստի պատրաստումը տևել է 2 տարի և այն կշռում է 25 կգ…Փարիզի Haute Couture նորաձևության շաբաթվա ընթացքում վերջերս անցկացվեց նաև Guo Pei ապրանքանիշի փարիզյան շնորհանդեսը: Հենց այդ միջոցառման ժամանակ էլ ա-ռիթ ունեցա հանդիպելու նրա հետ և զրուցելու ամենատարբեր թեմաների շուրջª Ռի-հաննայից մինչև նորաձևություն և Հայաստան:

21

Ինչպես ծնվեց Ձեր հետաքրքրությունը նորաձևության հանդեպ:

Դեռևս մանուկ հասակում երազում էի զգեստներ ստեղծելու մասին: Ավելի մեծ տարիքում չափազանց տպավորված էի չինական ավանդական հագուստով և արքայական ընտանիքի հագուկապով: Ի վերջո, որոշեցի հիմնել իմ սեփական ապրանքանիշը, որը, իմ պատկերացմամբ,պիտի հանդիսանար գեղեցկության, ճաշակի և որակի համադրություն: Ես նպատակ ունեմ իմ հաճախորդներին ապահովել ոչ միայն լավագույն սպասարկմամբ, թանկարժեք դետալներով և ձեռքի աշխատանք հանդիսացող հագուստով, այլև զգեստների միջոցով նրանց նվիրել իմ հոգու մի մասնիկը:

Guo_Pei_007

Ինչն է Ձեզ ոգեշնչում:

Ես սիրում եմ արվեստի տարբեր ճյուղերը լուսանկարչությունից մինչև ճարտարա-պետություն, գրքեր և այլն: Ստեղծագործելիս ինձ շատ է օգնել դասական ճարտա-րապետությունը: Արևմուտքի երկրներ և արտերկրի լավագույն թանգարաններ այցե-լությունները ևս ինձ տալիս են ստեղծագործելու անսպառ նյութ: Իմ կարծիքով haute couture-ը առօրյա նորաձևությունից տարբերվում է նախևառաջ այն առանձնահատ-կությամբ, որ ՙստիպում է՚ ավելի մեծ խորությամբ ծանոթանալ պատմությանն ու ա-վանդական արհեստներին: Ինձ համար ոգեշնչման աղբյուր է հանդիսանում նաև իմ հաճախորդներից յուրաքանչյուրըª իր ցանկություններով ու պատկերացումներով հանդերձ: Ես փորձում եմ արդարացնել նրանց ակնկալիքները:

img_18941

Նորաձևության աշխարհում ով է Ձեզ հիացմունք պատճառում:

Դիորը, Շանելը, ՄըքՔուինը… Նրանք ինձ համար հանդիսանում են նորաձևության հենասյուները, գեղեցիկի և ճշմարիտ couture-ի մասին պատկերացում ձևավորողնե-րը:

Guo_Pei_050

Ինչպես ընթացավ Ռիհաննայի հետ համագործակցությունը:

Դեղին զգեստը, որ Ռիհաննան կրում էր Met Ball 2015-ի ժամանակ, իմ 2010թ¬-ի հավաքածուից է ՙՀազար ու երկու գիշեր՚ անվանմամբ: Ուրախ եմ, որ նա գնահատեց իմ աշխատանքը: Ռիհաննան սիրում է դեղին գույնը, իսկ դեղինը, ինչպես հայտնի է, Չինաստանում համարվում է կայսերական գույն: Հին Չինաստանում միայն արքայա-կան ընտանիքի անդամները կարող էին կրել այդ գույնի հագուստ:

guopei2

Ռիհաննան միայն զգեստը կրելուց հետո իմացավ, որ այն կշռել է 25 կգ. ինչպիսին էր նրա արձագանքը:

Զգեստը, իրոք, շատ ծանր է, և ես մինչև վերջին պահը կասկածում էի Ռիհաննան կկարողանա կրել այն, թե ոչ: Երբ նրա ոճաբաններին ուղղեցի այդ հարցը, պատաս-խանեցին, որ Ռիհաննան հանուն գեղեցկության կհաղթահարի ամեն ինչ: Այդպես էլ եղավ. նա ըստ արժանվույն մատուցեց իմ ստեղծած զգեստը կարմիր գորգի վրա փայլելով վեհաշուք թագուհու պես: Ռիհաննան նոր շունչ հաղորդեց իմ ստեղծագոր-ծությանը, իսկ երբ հայտնեցի զգեստի քաշի մասին, պարզապես ապշեց:

Guo_Pei_108

Դեղին զեստը թեմա դարձավ մեմերի ողջ համացանցով մեկ տարածման համար: Զգեստը պատկերում էին հսկայական կարկանդակի, պիցցայի և այլնի տեսքով: Ինչպես արձագանքեցիք այդ երևույթին, որն իր հերթին նպաստել էր զգեստի PR-ին:

Ես տեղեկացված եմ, որ զգեստի հիման վրա ստեղծված հումորային լուսանկարները տարածված են եղել համացանցում: Դեմ չեմ այդ մոտեցմանը, որովհետև այդօրինակ արձագնքը համարում եմ իմ հեղինակած դիզայնը գնահատելու ևս մի տարբերակ: Ի վերջո, գնահատման ձևերն էլ տարբեր են լինում:

FIDE2013_GuoPei_IMG_4586

Ով է հաջորդ սելեբրիթին, ում հետ կցանկանայիք համագործակցել:

Ինձ համար կարևոր է ոչ թե անձի հանրաճանաչությունը, այլ իմ ներկայությունը ան-ձի կյանքում: Ռիհաննայի պարագայում ևս նույնը կատարվեց. նա, առանց որևէ գո-վազդի, եկավ ինձ մոտ, որովհետև այդ պահին զգաց իմ կարիքը: Նույն կերպ կարող է վարվել յուրաքանչյուրը:

Guo_Pei_102

Վերջերս, որպես դիզայներ, առիթ ունեցաք համագործակցելու դիմահարդարման միջոցներ արտադրող MAC ընկերության հետ: Ինչպես կգնահատեք այդ համագործակցությունը:

MAC-ի հետ համագործակցությունը հիանալի տարբերակ էր նորաձևության աշխար-հի բազմաթիվ հարթություններից ևս մեկը մուտք գործելու համար: Ցանկացած նոր աշխատանք սկսելիս նվիրվում եմ անմնացորդ փորձելով հասնել առավելագույն արդյունքի:

001_AG13928

Ձեր հավաքածուներում ներկայացված զգեստները հաճախ ստեղծվում են մի քանի ամսվա կամ մի քանի տարվա ընթացքում: Լինելով ազատ ստեղծագործողª ինչպե±ս եք կարողանում համատեղել կոմերցիան և արվեստը:

Համատեղելը կարող է լինել շահավետ, եթե մարդիկ գնահատում են քո գործունեութ-յունը: Այսօր ավելի ու ավելի է արժևորվում ձեռքի աշխատանքը: Չինաստանում, մասնավորապես, ունևոր խավը պատրաստ է ծախսել տասնյակ հազարավոր կամ հարյուր հազարավոր դոլարներ ամբողջովին ձեռագործ աշխատանքի արդյունք հանդիսացող զգեստ գնելու համար: Ի վերջո, այդօրինակ աշխատանքն էլ մեզնից է ՙխլում՚  հազարավոր ժամեր:

guopei_001

Guo Pei Couture ապրանքանիշի զգեստների արժեքը տատանվում է 500-800 հզ դոլարի սահմաններում: Ովքեր են Ձեր հաճախորդները:

Իմ հաճախորդների ցանկում ներառված են ամենատարբեր ազգության, սեռի, տարի-քի և մասնագիտության տեր մարդիկ: Նրանց միավորում է, թերևս, այն ընդհանրութ-յունը, որ պատկանում են սոցիալապես ապահով խավին, ավելին նրանց թվում զգա-լի քանակություն են կազմում հենց մեծահարուստները: Հորդանանի արքայադուստ-րը, Սաուդյան Արաբիայի արքայազնը, ճապոնացի և չինացի խոշոր գործարարները. թվարկումը կարելի է երկար շարունակել: Նշեմ, որ 2008թ-ի Ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ նույնպես երևացել է Guo Pei Couture ապրանքանիշի 200 հզ Swarovski բյուրեղներով զարդարված ձեռագործ զգեստը:

guo-pei2

Պատրաստվում եք թողարկել և Չինաստանի սահմաններից դուրս ներկայացնել pret-a-porter հավաքածու:

Իմ ստուդիան գտնվում է Պեկինում, սակայն ես խանութսրահներ ունեմ նաև Հանչ-ժոու և Շանհայ քաղաքներում: Pret a porter հավաքածու, իհարկե, կներկայացնեմ ոչ միայն իմ հայրենիքում, այլև Փարիզում ավելի մեծ թվով մարդկանց հնարավորութ-յուն տալով ծանոթանալ իմ աշխատանքների հետ:

Guo_Pei_106

Որևէ տեղեկություն ունեք Հայաստանի և հայերի մասին:

Գիտեմ, որ Հայաստանը գեղեցիկ ու հին երկիր է, որի պատմության և մշակույթի մա-սին արժե իմանալ շատ ավելին: Կարծում եմ ձեր երկիրը կոգեշնչեր ինձ: Իհարկե, կցանկանայի երբևէ անպայման այցելել Հայաստան:

IMG_5558

 հարցազրույցը Էդիտա Գաբոյանի