Recent posts
To top
12 Dec

ԷԼ Style N85: 30 ամենացանկալի հայեր 2012: Backstage

ԷԼ Style N85: 30 ամենացանկալի հայեր 2012: Backstage

 

Երբ պարզ դարձան 30 ամենացանկալի հայերը 2012 նախագծի 30 հայտնիների անունները, կարճ ժամանակահատվածում պատրաստվեցինք մեր ավանդական միջոցառմանը: Ֆոտոսեսիաների նկարահանումներին մասնակցում էր պրոֆեսիոնալների մի մեծ թիմ: Ի դեպ, շնորհակալություն հայտնենք Make-up studio-ին, Shadoyan և Oreo գեղեցկության սրահներին, որոնք ապահովեցին մեր աստղերի շքեղ դիմահարդարումն ու վարսահարդարումը: Նկարահանումները բազմազան էին և բազմաժանր` կապիկից մինչև գեներալի համազգեստ (այս վերջինը մեզ սիրով տրամադրեց Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնը): Ամեն մի լուսանկարին նախորդում էին բուռն քննարկումներն ու նախապատրաստական աշխատանքները: Մեր ստեղծագործական խումբը փորձում էր կյանքի կոչել ճանաչված լուսանկարիչներ Արտաշես Մարտիրոսյանի, Արվին Քոչարյանի, Վահան Ստեփանյանի, Արմեն Աղայանի, Տուշո Բարսեղյանի և ոճաբանների պատկերացումները այս կամ այն լուսանկարի մասին: Նկարահանումների ողջ ընթացքը չափազանց պոզիտիվ էր, ինչին նպաստում էին անփոխարինելի բեքսթեյջ լուսանկարիչ Պարգև Այդինյանի փոքր-ինչ միամիտ և, միաժամանակ, դիպուկ հարցերը: Լուսանկարների ստեղծագործական խումբը `հանձինս Մայա Պողոսյանի, Էդիտա Գաբոյանի,Արմինե Խախամյանի, Նոյ Սիմոնյանի, Ելենա Նազարյանի, յուրաքանչյուր լուսանկարին ցուցաբերում էր առանձնահատուկ մոտեցում:  Աշխատանքային հերթական ծանրաբեռնված օրվա ավարտին, տեսնելով վերջնական արդյունքը, համոզվում էինք, որ մեր ջանքերն իզուր չէին: Ձեզ ենք ներկայացնում 30 ամենացանկալի հայերի ամենահետաքրքիր բեքսթեյջ կադրերը :

_DSC5905-tmb

_DSC5683-tmb

Սոֆյա Պողոսյանը մեկ նկարահանման ընթացքում երկու տարբեր գույնի մազերով:

_MG_0305ok (2)(1)-tmb

Մայա Պողոսյանը նույնիսկ ամենաբարդ պայմաններում չէր կարողանում հանդուրժել ամենափոքր թերությունը:

_MG_0574-tmb

_MG_0581-tmb

_DSC3753-tmb

_DSC3792-tmb

Հենրիկ Մխիթարյանին լուսանկարելու համար ստիպված էինք կապ պահպանել Հայաստանի ֆուտբոլի հավքականի գրեթե բորոլ տղաների հետ, որպեսզի բաց չթողնեինք Հենրիկի Հայաստան այցը:

_DSC0155-tmb

_DSC0160-tmb

Էմմիի ավերակները` կարծում եմ նկարահանումից հետո հենց այսպես կվերանվանվի այս վայրը, իսկ Արվին Քոչարյանը ցանկալի կադրը ունենալու համար նույնիսկ պատրաստ էր զոհաբերել իր սիրելի ջինսե տաբատը:

IMG_0205-tmb

IMG_0213-tmb

d (2)-tmb

Ինչպես և ակնկալվում էր Գարիկ Պապոյանի նկարահանումներն ուղեկցվեցին միայն պոզիտիվով և հումորով:

IMG_0634-tmb

IMG_0622-tmbIMG_0652-tmb

Տուշո Բարսեղյանի նկարահանումները բավականին բարդ էին ընթանում, քանի որ նկարահանման տաղավարում էին երկու գեղեցկուհիներ` Արմինե Խախամյանը և Արևիկ Ուդումյանը:

DSC03520-tmb

DSC03524-tmb

IMG_1167-tmb

Անդրեի նկարահանումների համար աշխատում էին պրոֆեսիոնալների մի ամբողջ թիմ` ի դեմս վարսահարդար Հարութ Ջուլհակյանի, և տատու արտի Լիդիայի և Գագիկի: Զոմբի Բոյի կրեատիվ ֆոտոշարքը մինչ այժմ քննարկումների ալիք է բարձրացնում:

IMG_6376-tmb

IMG_6380-tmb

Ասում են, որ Տուշո Բարսեղյանի ֆոտոստուդիան շաբաթներ շարունակ գրոհել են դեռահաս աղջիկների մի մեծ խումբ, որոնք տեղեկացել էին Միհրան Ծառուկյանի` այնտեղ գտնվելու մասին: Երևի աղջիկները հույս ունեին գտնել երգչի կողմից մոռացված որևէ դետալ:

IMG_7252-tmb

Սեդա Սերոբյանի լուսանկարահանման ընթացքի մասին անհնար է չնշել Պարգև Այդինյանի հիացած հայացքների մասին, որոնք կամաց-կամաց վերածվում էին անզսպելի էմոցիաների:

IMG_7373-tmb

IMG_7381-tmb

Հենց մոդել Հասմիկի կիսաքանդ վերնաշապիկն էր պատճառը, որ Արման Նշանյանը շատ դժվարությամբ էր կարողանում տրամադրվել նկարահանման:

IMG_7400-tmb

IMG_7457-tmb

IMG_8296-tmb

n2-tmb

Նազենի Հովհաննիսյանի լուսանկարահանումն ընթանում էր մտերմիկ զրույցով, հումորով, բազմաժանր քննարկումներով և հենց այդ օրը նկարահանման ավարտից հետո միասին համտեսեցինք քաղաքի ամենահամեղ խաչապուրին, որը պատրաստում են Արտաշես Մարտիրոսյանի ֆոտոստուդիային կից:

IMG_9272-tmb

IMG_9311-tmb

Արվին Քոչարյանի տաղավարն այս օրը վերածվել էր փոքրիկ կրկեսի, իսկ Վիոլա և Լիզա կապիկները տվեցին ամենադրական լիցքերը:
IMG_9472-tmb

IMG_9548-tmb

TEM_2929-tmb

Vahan Stepanyan 1-tmb

am copy-tmb