ԷԼ BABY FAIR. ՇՈՈւ–ԾՐԱԳԻՐ
ԷԼ baby fair մանկական տոնի ամենագունեղ մասերից մեկը շոու-ծրագիրն էր, որը սկսվեց ուղիղ ժամը 5-ին:
Այն վարում էին պատանի ճանաչված հեռւստադեմքեր Բեթթին` Էլիզաբեթ Դանիելյանը, և Միկան:
Իսկ իրենց նոր ու արդեն սիրված երգերը երեխաների համար կատարեցին Նանուլը` <Ամարաս> պարային ստուդիայի փոքրիկ սաների ուղեկցությամբ,
Բեթթին, Անգելինա Գասպարյանը, Նադեժդա Սարգսյանը, Մոնիկա Ավանեսյանը: Դալիթան <Կյանքը բեմ է> անվանումով նոր երգ ներկայացրեց:
Անակնկալ դուետով հանդես եկան նաև Միկան և Կարեն Օհանյանը. նրանց <Shine Out> երգն այս տարի մասնակցելու է Մանկական Եվրատեսիլի հայաստանյան նախընտրական փուլին:
Նանուլի ելույթից անմիջապես հետո երեխաներին ողջունեց Մադագասկարից ժամանած հայտնի հերոսը` առույծ Ալեքսը: Նրա հետ էր Բուրունդուկ Էլվինը, ում երեխաները ճանաչում են համանուն մուլտֆիլմից:
Ալեքսն ու Էլվինը EL Garden էին եկել Prospect համալիրի <Մադագասկար> խաղասրահից` իրենց հետ բերելով հարյուրավոր փուչիկներ և խաղաքարտեր:
Բեմում հնչեց նաև սամբա` <Ալեքսա> պարային համույթի ներկայացմամբ:
Սամբայից հետո բեմ բարձրացան <Երազանք> թատերախմբի հայտնի հեքիաթների ու մուլտերի հերոսները` Վիննին, Բադիկը, Մաշան, Արջը:
Նրանց հետ էր նաև Hello Kitty-ն:
Իսկ շոու-ծրագրի ավարտին բեմ բարձրացավ գլխավոր հովանավորի` <Ջերմուկ Գրուպի> հետ EL Garden ժամանած անիմատորը, որը փուչիկներով, օճառի պղպջակներով
ու զվարթ ծիծաղով ողողեց ողջ պարտեզը: Իսկ շոուի ավարտին գլխավոր հովանավորը խաղարկեց ընտանեկան ուղեգիր Ջերմուկի <Արմենիա> առողջարան…
Շոուի ողջ ընթացքի ամենաուրախ ակնթարթները մեր հերթական ֆոտոանդրադարձում: