Ինչպես դառնալ ավելի գեղեցիկ, այս հարցը հուզում է գրեթե բոլոր կանանց: Առաջատար պլաստիկ վիրաբույժների և կոսմետոլոգների ընտրությունն էլ Երևան քաղաքում շատ մեծ է: Մասնագետների պնդմամբ կարևոր է պահպանել գեղեցկությունը, և կախված այն բանից, թե քանի տարեկան ես փոփոխվում են նաև առաջարկվող տեխնիկաները: Մենք առաջարկում ենք ընտրել լավագույն նորարարական մեթոդներն, որոնք թույլ կտան ցանկացած տարիքային խմբի կանանց պահպանել գեղեցկությունն ու երիտասարդությունը: Ժամանակն է եկել հրաժեշտ տալ դեմքի կորյակներին: Նույնիսկ եթե դեմքը պատված է մանր կորյակներով, պետք է զգուշանալ և շտկել այդ խնդիրը: Ակնեի բուժման լավագույն մեթոդներից է մեզոթերապիան, որը պետք է կատարել ամիսը մեկ կամ երկու անգամ: Չմոռանանք նաև տնային որոշ խնամքի պրոցեդուրաների, ինչպես նաև բոլոր կոսմետիկ միջոցների մասին: Մեկ այլ նորագույն մեթոդներից է պլազմայի ներքին ներարկումները, որը խորհուրդ է տրվում այն անձանց ովքեր ունեն այս պրոբլեմի խորացված և բարդեցված տարբերակը: Այն նվազեցնում է ներքին բորբոքային պրոցեսը : Կարելի է նաև մաշկի թեթև շերտազատում կատարել, որը կբարելավի մաշկի արտաքին տեսքն ու կթարմեցնի այն: Եթե առավոտյան կամ երեկոյան առաջին բանը դա Instagram-ի կամ facebook-ի update-ներն եք նայում, ապա բժիշկների պնդմամբ դա է ձեր աչքերի կապտուկների պատճառը: Դադարեցրեք պառկած վիճակում նայել հեռախոսի էկրանին և կզգաք մեծ փոփոխություն: Ավելի հասուն կանանց համար գեղեցիկ լինելը կապված է մի շարք գործոնների հետ. հարթեցրած քիթ, բարձ այտոսկրեր, փափլիկ շուրթեր: դա իհարկե կարելի է ստանալ տարբեր խոնավեցնող նյութերի միջոցով, օրինակ հիալուրոնաթթվով կամ սեփական ճարպի միջոցով, կարևոր է գտնել լավ մասնագետ և չխաբնվել: Այս պրոցեդուրան պետք է կրկնվի տարին մեկ կամ երկու անգամ: Այս նույն հիալուրոնաթթվով կարելի է նաև կնճիռների հարթեցման պրոցեդուրաներ անել, կրկնել կարելի է տարին երկու կամ երեք անգամ:
Մշտական սթրես աշխատանքի վայրում, հաճախակի թռիչքներ, խրոնիկ հոգնածություն: Սրանք են մաշկային բոլոր արհավիրքների պատճառները: Պետք է հնարավորինս խուսափել նյարդայնանալուց, զբաղվել սպորտով կամ յոգայով և պահպանել ճիշտ սննդակարգ, ինչը ամբողջությամբ կփոխի և Ձեր տրամադրությունը և ամբողջ օրվա ռիթմը: