Recent posts
To top
18 Mar

Արսեն Ջուլֆալակյան:Իմ գլխավոր նպատակն է` հաջորդ տարի դառնալ աշխարհի առաջնության չեմպիոն

Արսեն Ջուլֆալակյան:Իմ գլխավոր նպատակն է` հաջորդ տարի դառնալ աշխարհի առաջնության չեմպիոն

 

 

Արսեն Ջուլֆալակյանը “Sport Դե Ֆակտո” ամսագրի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն մարզիկ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամսագրի գլխավոր խմբագիր` Վլադիմիր Հովհաննիսյանը, նրան հանձնեց մրցանակը և նշեց, որ Արսենի այս տարվա նվաճումները շատ կարևոր էին մեր երկրի համար: Արսենին նորանոր հաջողություններ մաղթելով` վերջինս վստահեցրեց, որ Արսենը հաջորդ օլիմպիական խաղերին ոսկե մեդալ կնվաճի:
Հայաստանի լավագույն մարզիկը նախ շնորհակալություն հայտնեց նման պարգևի համար, այնուհետև նշեց, որ յուրաքանչյուր մարզիկի համար մեծ պատիվ է իր երկրի լավագույն մարզիկ ճանաչվելը:
Խոսելով 2012թ. ձեռքբերումների մասին` Արսեն Ջուլֆալակյանը նշեց, որ իր համար այս տարին գերազանց տարի էր. «Մի քիչ պակասեց իդեալական լինելու համար: Դա Օլիմպիական ոսկե մեդալն էր: Մի քիչ տեղ ունեինք աշխատելու: Գերազանց տարի էր նաև անձնական կյանքումս՝ ամուսնացա, ինչը շատ կարևոր էր: Այս տարին կարող եմ համարել նաև գերազանց տարի լավագույն մարզիկ ճանաչվելու համար: Ես ՀՄԼՖ-ի տարվա լավագույն մարզիկի կոչմանը արժանանալու համար տարիներ եմ հաղթահարել, քանի որ ամեն տարի մեկ տեղով առաջ էի գնում և այս տարի դարձա լավագույն մարզիկ։ Միշտ նշել եմ, որ 2007թ. մինչև օրս տեղ-տեղ առաջ էի գալիս, և վերջապես առաջինն եմ: Շնորհակալ եմ ընտանիքիցս, եղբորս ով յուրահատուկ ավանդ ունի օլիմպիական մեդալի նվաճման հարցում: Մարզիչներիս կողմից էլ մեծ աշխատանք է կատարվել, սա շատ մեծ աշխատանքի արդյունք է:

Իմ գլխավոր նպատակն է` հաջորդ տարի դառնալ աշխարհի առաջնության չեմպիոն: Սա է իմ հաջորդ տարվա գերնպատակը: Բոլոր մեդալներն ունեմ, միայն չունեմ աշխարհի առաջնության ոսկե մեդալը և Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը»:.

1

2

3

4

5

6

7