Recent posts
To top
2 Apr

«Առաջին դեմք» ֆիլմի պրեմիերան և հյուրերը

_MG_3004

Հումորի և ծիծաղի օրը` Ապրիլի 1-ին կինոթատրոնների էկրան բարձրացավ Հրանտ Երիցկինյանի «Առաջին Դեմք» կինոկատակերգությունը, որի պրեմիերան տեղի ունեցավ Կինոպարկում։

Պրեմիերային հրավիրված էին մի շարք հայտնի դեմքեր, այդ թվում` հայտնի դերասաններ, երգիչներ, արվեստի գործիչներ, գործընկերներ, ինչպես նաև ֆիլմի ստեղծագործական ու ադմինիստրատիվ անձնակազմը։

Հյուրերի սպասումները մեծ էին, քանի որ օրեր շարունակ ֆիլմի թրեյլերը և մեծածավալ գովազդային արշավը լուրջ հետաքրքրություն էր առաջացրել քաղաքում։

Ֆիլմի ցուցադրությունից առաջ տեղի ունեցավ պրես կոնֆերանս, որտեղ ֆիլմի ռեժիսորը` Հրանտ Երիցկինյանը ներկայացրեց ֆիլմի ստեղծման գաղափարը և սցենարիստների` Նարեկ Մարգարյանի և Սերգեյ Սարգսյանի հետ փորձեց բացել փակագծեր և ներկայացնել ֆիլմի բովանդակությունը։  Այնուհետ դերասանները` Արամ MP3-ն, , Սաթի Ջանիբեկյանը, Դավիթ Թադևոսյանը և մյուսները կիսվեցին իրենց տպավորություններով և մարմնավորած դերերի առանձնահատկություններով։

Գլխավոր պրոդյուսեր` Գրիշա Էրիկը տեղեկացրեց, որ Երևանյան ցուցադրություններից հետո այն ներկայացվելու է Հայաստանում 35 քաղաքներում, այնուհետ Եվրոպական հայաշատ քաղաքներում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում,Ղազախստանում և այլ նպատակահարմար երկրներ։

Համապրոդյուսեր Սիլվա Մեսրոպյանը ներկայացրեց ֆիլմի համար ընտրված մարքեթինգային ռազմավարությունը, աշխարհագրությունը, կարգախոսը, առաջմղման ուղիները և նշեց, որայդ գործում մեծ դեր են ունեցել նաև ֆիլմի գործընկերները։ «Առաջին Դեմք» կինոկատակերգության դիզայնի և բրենդինգի հարցերով զբաղվել է «Braind» ընկերությունը, ովքեր ֆիլմի դիզայնը մշակել էին այն սկզբունքով, որ ֆիլմի  հերոսի երկու կերպարներով ներկայացված պոստերը լինի հետաքրքրող, գունեղ ու գրավիչ։

«Առաջին Դեմք»-ն արդեն Երևան քաղաքի բոլոր կինոթատրոններում է, և երաշխավորում է հանդիսատեսի համար շատ ուրախ, գեղեցիկ, դիտարժան ֆիլմ, որը կապահովի միայն բարձր տրամադրություն և լավ ժամանց։

Ֆիլմի դերասանական կազմ` Արամ MP3, Աննա Գրիգորյան, Դավիթ Թադևոսյան, Սաթի Ջանիբեկյան, Արա Դեղտրիկյան, Արսեն Գրիգորյան, Լևոն Հարությունյան, Սոսո Պավլիաշվիլի, Յուրա Մովսիսյան և այլոք։

Բեմադրող ռեժիսոր՝ Հրանտ Երիցկինյան
Գլխավոր պրոդյուսեր` Գրիշա Էրիկ, Հրանտ Երիցկինյան,
Պրոդյուսերներ՝ Սիլվա Մեսրոպյան, Ալբերտ Մարգարյան
Գործադիր պրոդյուսեր` Արմեն Սարգսյան
Սցենարի հեղինակներ՝ Նարեկ Մարգարյան, Սերգեյ Սարգսյան
Բեմադրող օպերատոր՝ Արտյոմ Աբովյան
Զգեստների ձևավորումը՝ Արմեն Գալյան
Ֆիլմի բրենդինգ և դիզայն` Braind

Ֆիլմի պաշտոնական վեբ կայք` www.playhouse.am

Ֆիլմ արտադրող ընկերություն Play house films և EG Media

Գլխավոր հովանավոր` De Laur

Աջակիցներ` Wine Republic, Telcell, Rostelecom, CAT-Zeppeline ընկերություններ

_MG_3003_MG_3004_MG_3001_MG_3008_MG_3014_MG_3015_MG_3022_MG_3024_MG_3026_MG_3028_MG_3031_MG_3032_MG_3059

_MG_3061_MG_3036_MG_3065_MG_3042_MG_3049_MG_3073_MG_3079_MG_3053_MG_3083_MG_3106_MG_3110_MG_3089_MG_3113_MG_3095_MG_3116_MG_3101_MG_3104_MG_3117_MG_3120_MG_3124_MG_3127_MG_3136_MG_3137_MG_3141_MG_3143_MG_3146_MG_3151_MG_3154_MG_3176_MG_3162_MG_3181_MG_3167_MG_3192_MG_3170_MG_3172