Recent posts
To top
20 Mar

Աշխարհի ամենահայտնի fashion լուսանկարիչները

Աշխարհի ամենահայտնի fashion լուսանկարիչները

Տեսախցիկ, լույս, կադր, գլյանց, և ստանում ենք fashion աշխարհ։ Նորաձևության աշխարհում, որտեղ անընդհատ փոխվում են պահանջված դեմքերը, կան մարդիկ, որոնց ներակյությունը միշտ մնում է պարտադիր, նրանք fashion լուսանկարիչներն են։ Նրանք են նկարում գովազդային հոլովակները, ստանում այնպիսի ֆոտոներ, որոնք մշտապես մնում են մեր հիշողության մեջ։ Հիրավի նրանց անունները ոչ պակաս հայտնի են, քան այն մարդկանց, ում նրանք անմահացնում են։

Քրեյգ ՄաքԴին (Craig McDean)

Սյուրռեալիզմը, այն ուղղությունն է, որով կարելի է նկարագրել այս նկարչին։
Նրա ֆոտոները կարծես վրձնի տակից դուրս եկած լինեն։

Դևիդ Սիմս (David Sims)

Ստուդիա, մոխրագույն ֆոն, թեթևակի սառնություն։ Սա Սիմսի ոճն է։ Նունյիսկ եթե մոդելները վառ գույների մեջ են, և առկա են բազմերանգ դեկորացիաներ, անհնար է չճանաչել այս ֆոտոնկարչի «զսպվածությունը» կադրում։

Ինեզ վան Լամսվեերդե և Վինուդ Մաթադին (Inez van Lamsweerde & Vinoodh Matadin)

Այս դուետը առանձնանում է մյուս նկարիչներից գլամուրային փայլով ու դինամիկայով։ Պատահական չէ, որ նրանց մուսան ռիթմի և էպատաժի թագուհի Լեդի Գագան է։

Մարիո Տեստինո (Mario Testino)

Մարիո Տեստինոյի նկարներն ու գովազդային արշավները գեղեցիկ կյանքի հիմն են։ Նրա ֆոտոներում մշտապես տիրում է վառ, ուրախ, կենսախինդ տրամադրություն։ Տեստինոն շատ հայտնի ամսագրերի և մոդելային ընկերությունների սիրելին է։

Մերթ Ալաս և Մարկուս Պիգգոտ (Mert Alas & Marcus Piggott)

Դրամա, գլամուր, թանձր ու խիտ գույներ, շարժման յուրաքանչյուր դետալի կատարելություն, այս հատկանիշներն են առանձնացնում բազմաթիվ բրենդների սիրելի դուետին` Մերթ Ալաս և Մարկուս Պիգգոտ լուսանկարիչներին։

Պատրիկ Դեմարշելիե (Patrick Demarchelier)

Նրա բնորոշող գիծը նետրալ ֆոնի վրա մոդելների ֆոտոներն են, որտեղ ուշադրությունը ընկնում է հագուստի վրա։ Նա մշտապես հրավիրվում է haute couture հավաքածուները լուսանկարելու։

Սթիվեն Քլայն (Steven Klein)

Մուգ, լակոնիկ և զգացմունքային, այսպիսին են հայտնի լուսանկարիչ Սթիվեն Քլայնի գործերը։ Նրա ֆոտոշարքերում գրեթե անհնար է հանդիպել ժպտացող դեմքեր, բայց այս հանգամանքը ամենևին չի դարձնում նկարը անհետաքրքիր։

Սթիվեն Մեյզել (Steven Meisel)

Իտալական Vogue–ի սիրելին` Սթիվեն Մեյզելը, առանձնանում է դետալների հանդեպ խիստ ուշադրությամբ։ Ոգեշնչվելով տարբեր աղբյուրներից` Սթիվենը ստեղծում է այնպիսի աշխատանքներ, որոնք չունեն իրենց նմանկները։

Թերրի Ռիչարդսոն (Terry Richardson)

Աչքի ընկնող, պրովոկացիոն, հիպերսեքսուալ. այսպես է առանձնանում մյուս fashion նկարիչներից նորաձևության աշխարհի ամենասկանդալային դեմքերից մեկը` Թերրի Ռիչարդսոնը։ Նրան կա’մ երկրպագում են, կա’մ քննադատում, բայց վերջինս մշտապես հավատարիմ է մնում իր ոճին։