Recent posts
To top
14 Dec

Աննա Դեմիրխանյան. <<պարուսույցն ինձ շատ նյարդայնացրեց>>

Աննա Դեմիրխանյան

Misis Globe 2015-ում

Մոդել Աննա Դեմիրխանյանը Չինաստանում մասնակցում էր Միսիս Գլոբ 2015 մրցույթին: 14 հրաշալի օրերից հետո, Աննան նախ մտավ լավագույն 30-ի մեջ, իսկ հետո` 15-ի. <<Միանգամայն ինքնավստահ էի ու հավատում էի հաղթանակիս, բայց գիտակցում` հաղթանակը հեշտ չի տրվում>>: Անցկացրած օրերի ընթացքում Հայաստանը ներկայացնող մոդելը մասնակցել է բազմաթիվ փորձերի, պարերի ու միջոցառումների: Սակայն ամեն ինչ չէ, որ հրաշալի է եղել: Հայ ներկայացուցչի հետ առանձնակի վատ հարաբերություններ է ունեցել պարուսույցը. <<Երբ եզրափակչից առաջ եկավ ժամանակը` ընտրելու լավագույնին ով կպարի բեմում, նա ինձ հանեց խմբից: Ես դա հանգիստ ընդունեցի և դուրս եկա: Բայց բոլոր 60 մասնակիցները կանգնեցին և ասացին` վերադարձրեք Հայաստանի մասնակցին, նա լավագույնն է>>: Դեմիրխանյանն ընտրվելով որպես ավագ, մարզել է ողջ խմբին: Իսկ դա նրան խնդրել է անձամբ մրցույթի նախագահը: Չնայած շատ նյարդային պահերի, բայց ամեն դեպքում, ուսուցչի հետ լավ ընկերական հարաբերություններ է ստեղծել: Մրցույթի ժամանակ Աննան բացի մեծ ինքնավստահություն ձեռք բերելուց սովորել է նաև լինել կարգապահ ու ճշտապահ. <<Միսիս Եվրոպա Նատալի Կիլյան ինձ ամեն րոպե խնդրում էր չուշանալ>>: Ավելացնենք, որ Աննա Դեմիրխանյանը Միսիս գլոբ 2015-ին հաղթել է հետևյալ անվանակարգերում ` 1. Ամենակարգապահ ու պունկտուալ 2. Ամենաուժեղ մրցակից 3. Ամենահայտնի մասնակից 4. Տարվա զույգ` ամուսնուս հետ:

12064312_939607289449552_1769709456_n 12355278_939607292782885_766525836_n 12355330_939606652782949_2000746465_n 12358186_939607499449531_1608471145_n 12358271_939606699449611_1480431885_n 12358429_939607389449542_530638193_n 12366665_939607399449541_503218731_n 12366707_939606662782948_872557301_n 12366712_939606622782952_605762917_n 12366774_939606746116273_1505225157_n 12366868_939606836116264_930577763_n 12366937_939606599449621_2118273144_n 12366972_939607462782868_1663017349_n 12380083_939606722782942_1592646034_n 12380320_939607422782872_797895865_n 12380539_939606859449595_2065348219_n 12386550_939606756116272_142165975_n 12387879_939606846116263_279905650_n 12387983_939607382782876_1870639500_n 12388130_939606792782935_1783606555_n