ԷԼ baby Fair: ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ՕՐ ՁԵՐ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՐ ՀՈւԼԻՍԻ 14 ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՅԳԻ ԺԱՄԸ` 16:00 Եթե դուք գեթ մեկ անգամ խոստացել եք ձեր երեխային, որ ուղևորվելու եք հեքիաթների աշխարհ և համոզվելու, որ այնտեղ իրականանում են բոլոր երազանքները, ապա ժամանակն է կատարելու խոստումը: ԷԼ baby ամսագիրը կազմակերպում է մեեեեեծ միջոցառում փոքրիկների համար` ԷԼ BABY FAIR… Հուլիսի 14-ին Սիրահարների այգին ժամը 16:00-ից կվերածվի մանկական մոլորակի: Այս աննախադեպ միջոցառման ընթացքում կլինեն բազմաթիվ անակնկալներ: Մանկական ապրանքանիշների և ծառայությունների ցուցահանդես, հագուստի ցուցադրություն, մանկական party և, իհարկե, շոու-ծրագիր փոքրիկ աստղերի մասնակցությամբ… Երեխային ցնծության ակնթարթներ պարգևելու հնարավորություն փնտրում է յուրաքանչյուր ծնող, այնպես չէ?: Սա ևս նման մի հնարավորություն է: Եվ այսպես, հուլիսի 14, Սիրահարների այգի, ժամը` 16:00: Տոմսերի և միջոցառման հետ կապված ինֆորմացիայի համար կարող եք զանգահարել` 010 54 88 91, 091 000 108, 094 242 388:
EL SKY BAR-Ի ԲԱՑՈւՄԸ. GOLD NIGHT PARTY
EL SKY BAR-Ի ԲԱՑՈւՄԸ. GOLD NIGHT PARTY Հունիսի15-ին Yerevan Plaza բիզնես-կենտրոնի տանիքում տեղի ունեցավ EL Sky Bar-ի բացումը, որի շրջանակներում տեղի ունեցավ առաջին երեկույթը` Gold Night-ը: EL Sky Bar-ը, ավանդույթի համաձայն, իր EL People հյուրերին հնարավորություն է տալիս մոռանալու ամենօրյա իրականությունը և ժամանակ անցկացնելու մի վայրում, որտեղ տիրում են գեղեցիկ ապրելակերպն ու ընկերական ջերմ մթնոլորտը: EL People հյուրերի շարքում են շոու-բիզնեսի ու նորաձևության ճանաչված ներկայացուցիչները, գործարարները, EL Holding-ի գործընկերները, ոսկե երիտասարդությունը, արվեստի ոլորտի հայտնի գործիչները: Gold Night-ի պաշտոնական գործընկերներն էին Absolut ELYX ապրանքանիշն և Philip Morris Armenia ընկերությունը: Casa Blanca ընկերությունը երեկոյի ընթացքում ներկայացրեց իր ապրանքանիշը: Միջոցառման հյուրերի բարձր տրամադրությունն իր կատարումներով ապահովեց Illusion band-ը: Այսպիսով, EL Sky Bar-ում թեմատիկ շքեղ երեկույթների պաշտոնական մեկնարկը տրված է:
DIXIE LAND բենդի շնորհանդեսը Vivaldi Music Hall-ում
DIXIE LAND բենդի շնորհանդեսը Vivaldi Music Hall-ում Հունիսի 7-ին Vivaldi Hall նրբաճաշակ սրահում տեղի ունեցավ Dixie Land խմբի շնորհանդեսը: Նրանց ճանապարհի սկիզբը շատերին կհիշվի որպես վառ գույնավորված և էմոցիոնալ առումով անկրկնելի միջոցառում: Dixie Land խմբի ժամանակի մեքենան հյուրերին շնորհեց բացառիկ հնարավորություն կատարել արագ թռիչք 30 ականներից մինչ օրերս: Բարձրակարգ մեներգիչներից և պրոֆեսիոնալ երաժիշտներից կազմված այս խումբը լիովին նոր խոսք էր ժամանակակից “երաժշտական իրականության” մեջ: Միջոցառման կազմակերպիչները` Wedding Armenia Հարսանյաց պորտալն է և Corporate Armenia ` կորպորատիվ միջոցառումներ կազմակերպող ընկերությունը: Միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ ՀՀ առաջատար բանկերից՝ Cօnverse Bank, Areximbank-Gazprombank Group CJSC, VTB ABB, Ameriabank, World Bank, այլ կազմակերպություններից՝ Synopsis, Unicomp, El Holding, Senator խաղատուն, Geopromining, ինչպես նաև երաժշտական ոլորտի ճանաչված դեմքեր: Միջոցառումը, որը տևեց մոտ երեք ժամ, այնուհետև հեռուստադիտողի ուշադրությանը հանձնվեց Armnews և KamoBlog –ի նորությունների բլոկի միջոցով:
My name is Angel` Անգելինայի անակնկալը
My name is Angel` Անգելինայի անակնկալը Պատանի տաղանդաշատ երգչուհի Անգելինան հունիսի 8-ին Վիվալդի Հոլում հյուրընկալել էր իր գործընկերներին, ընկերներին և մտերիմներին: Տեղի էր ունենում երգչուհու նոր` My name is Angel առաջին ձայնասկավառակի և տեսասկավառակի շնորհանդեսը, որոնք իրենց մեջ ներառում են 13 երգ և 10 տեսահոլովակ: Այդ օրն Անգելինայի համար կրկնակի տոն էր, քանի որ նրա ծննդյան տարեդարձն էր, և նա ներկաների համար ներկայացավ անակնկալ համերգային ծրագրով, զուգերգեր երգեց Միհրան Ծառուկյանի, Սոֆի Մխեյանի և Գուգիի հետ: Միջոցառումը վարում էր Նազենի Հովհաննիսյանը: Ի դեպ Անգելինան այս տարի Տաշիր մրցանակաբաշխությանը ճանաչվել է << տարվա պատանի երգչուհի 2013>>My name is Angel` Անգելինայի անակնկալը
Sand Land մանկական զարգացման կենտրոնի բացումը
Sand Land մանկական զարգացման կենտրոնի բացումը Հունիսի 1-ին Սայաթ Նովա 28 հասցեում բացվեց Sand Land մանկական զարգացման կենտրոնը: Այստեղ փոքրիկների համար առաջարկում են ավազաթերապիայի, արտ թերապիայի ծառայություններ և ավազանկարչության դասընթացներ: Կենտրոնում աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Բացման արարողությանը Sand Land-ն իր դռները բացեց փոքրիկ հաճախորդների, նրանց ծնողների և գործընկերների համար: Փոքրիկ հյուրերի համար պատրաստված էր համեղ հյուրասիրություն և տոնական տորթ:
Վիգեն Մնոյանի ցուցահանդեսը
Վիգեն Մնոյանի ցուցահանդեսը Հունիսի 1-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ երեխաների պաշտպանության օրվա առթիվ կազմակերպված <<Առաջին քայլեր>> նախագծի շրջանակներում Վիգեն Մնոյանի լուսանկարների ցուցահանդեսը: Նախագիծն իր մեջ ներառում էր Խաչատրյան տրիոյի կատարումները,ովքեր կատարում էին համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորների մանուկ հասակում գրած ստեղծագործությունները, իսկ Վիգեն Մնոյանը ներկայացրել էր երիտասարդ երաժիշտների լուսանկարներ:
Նորաձև ցուցադրություն: OVS KIDS S/S 13
Նորաձև ցուցադրություն: OVS KIDS S/S 13 <<Երեխաների պաշտպանության միջազգային օրվան>> ընդառաջ OVS Իտալական ապրանքանիշը համալրվել է գարուն-ամառ 2013թ-ի երեխաների նոր տեսականիով: OVS խանութ սրահը հունիսի մեկին պատրաստել է անակնկալներ բոլոր փոքրիկների և նրանց ծնողների համար: Առավոտյան ժամը 12-ից հնչել են հին և նոր մանկական երգեր,ժամը երկուսից փոքրիկներին զվարճացրել են նրանց սիրված մուլտֆիլմերի և հեքիաթների հերոսները, իսկ արդեն ժամը 5-ին փոքրիկ մոդելների կողմից եղել է նորաձևության ցուցադրության: Նուրբ և գեղեցիկ, OVS kids աղջիկների գարուն-ամառ 2013 թ-ի հավաքածուն ներկայացնում է իր պաստելային գույների շքերթը,որոնք նախատեսված են այն փոքրիկ հրեշտակների համար ովքեր սիրում են նուրբ ծալքերով թևքեր և խոշոր զարդանախշերով վերնաշապիկներ: OVS Kids-ը չի մոռացել նաև մուլտֆիլմերի հերոսներով վերնաշապիկների մասին`Minnie Mouse-ի ,Daisy Duck-ի և Ariel-ի պատկերներով: 2013թ-ի OVS գարուն-ամառ հավաքածուն ներկայացնում է նաև զգեստերի լայն տեսականի փոքրիկ և համարձակ տղաների համար: 2013 թվականի հավաքածույում փոքրիկներին կերջանկացնեն իրենց կողմից սիրված սուպերհերոսների պատկերներով վերնաշապիկները ինչպիսիք են` Batman-ը, Mickey Mouse-ը, Donald Duck-ը և Goofy-ն, Scooby Doo-ն : Կան նաև վերնաշապիկներ այն տղա երեխաների համար ովքեր սիրում են փոքրիկ ծովագնացների,նավաստիների ոճով և գույներով պոլո վերնաշապիկներ որոնք ունեն ջրային,ծովային պատկերներ և այս ամենը կապույտ,սպիտակ և կարմիր գույների մեջ,իսկ ահա ավելի համարձակ փոքրիկ տղաների համար կան զինվորական համազգեստներին բնորոշ նախշերով և ձևվածքներով զգեստներ:
ԷԼ Baby տաղավար Հյուսիսային Պողոտայում
ԷԼ Baby տաղավար Հյուսիսային Պողոտայում ԷԼ Baby ամսագիրը հունիսի 1-ին Հյուսիսային Պողոտայում երեխաների տոնի առթիվ կազմակերպված միջոցառման շրջանակներում ներկայացրեց իր տաղավարը, որտեղ անցորդները կարողացան տեղեկատվություն ստանալ հուլիսի-14ին կազմակերպվող EL Baby Fair միջոցառման մասին, որը տեղի կունենա Սիրահարների այգում: Տաղավարում ներկայացված էին ինֆորմացիոն բուկլետներ և, իհարկե, ամսագրի օրինակներ:
Santoni Green` նոր գույն աշնանն ընդառաջ
Santoni Green` նոր գույն աշնանն ընդառաջ Իտալական Santoni կոշիկի և աքսեսուարների ապրանքանիշի դիզայներները տարվել են նոր` Santoni Green երանգով։ Այս գույնը կոկորդիլոսի կաշվի հետ համադրությամբ հիշեցնում է սովետական մուլտֆիլմի հերոսներից մեկին` կոկորդիլոս Գենային։ Ապրանքանիշի աշուն–ձմեռ հավաքածուում նոր գույնով ի հայտ կգան բարձրակրունկ երկարաճիտ կոշիկներ, դասական լոֆերներ, նրբաոճ, հաստ կրունկով կոշիկներ, պայուսակներ և գոտիներ։
Laki-cafeteria-ի բացումը
Laki-cafeteria-ի բացումը Laki Dessert Art Studio-ն բացեց իր դռներն արդեն 3-րդ խանութ-սրճարանը: Այստեղ գործում է ոչմիայն անմահական համեր ունեցո ղթխվածքների լայն տեսականի, նաև կա փոքրիկ սրճարան` Laki-cafeteria-ն: Այս LAKI սրահը մասնագիտացված է էկլերների մեծ տեսականու և նոր ու էկզոտիկ թեյերի վրա, թեև այստեղ չեն պակասում նաև մնացած մեկը մյուսից ախորժալի թխվածքները: Ամառային տապից զովանալու համար Laki-նառաջարկում է սեփական արտադրության յուրօրինակ համեղ պաղպաղակներ:
ANNA LOTAN JOE VARTY ՍՐԱՀԻ ԲԱՑՈւՄԸ
ANNA LOTAN JOE VARTY ՍՐԱՀԻ ԲԱՑՈւՄԸ Հունիսի 2-ին իր հյուրընկալ դռները պաշտոնապես բացեց Anna Lotan Joe Varty կանանց գեղեցկության սրահը: Նորաբաց հաստատությունը բաղկացած է 2 բաժնից. մուտքից աջ գտնվում է Anna Lotan մասնագիտացված բաժինը ,որի տնօրենն է բժիշկ-կոսմետոլոգ Արմինե Մանասերյան: Այստեղ կարող եք օգտվել հետևյալ ծառայություններից`կոսմետոլոգիայի ( դեմքի խնամք, բուժում, երիտասարդության պահպանում), դիմահարդարում, մատնահարդարում և ամբողջ մարմնի մերսում: Ձախ մասում գտնվում է Joe Varty վարսահարդարման սրահը, որտեղ աշխատում է բարձր որակավորում ունեցող վարսահարդար Ջորջ Բեդուրյանը` Joe Varty-ն: Anna Lotan Joe Varty-ի բացման արարողությանը հրավիրված էին բազմաթիվ հարգարժան հյուրեր և որպես հատուկ հյուր` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Բացման արարողությունը վարում էր դերասանուհի Քեթրին Մանասյանը, ով ի դեպ հանդիսանում է Anna Lotan Joe Varty գեղեցկության սրահի գեղարվեստական մասով տնօրենը:
Երեխաների ﬕջազգային օրվան նվիրված բարեգործական DJ մարաթոն` ''Մենք քեզ հետ ենք''`
Երեխաների ﬕջազգային օրվան նվիրված բարեգործական DJ մարաթոն` ''Մենք քեզ հետ ենք'' Հունիսի 1-ին Հյուսիսային պողոտայում` Երեխաների պաշտպանության օրը, ԴիՋեյների հայկական ասոցացիան կազմակերպել էր բարեգործական տասներկուժամյա մարաթոն և օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների օգնությանն ուղղված ﬕջոցների հանգանակություն։ Քաղաքի կենտրոնում` , Մարաթոնի շրջանակներում ելույթ ունեցան Հայաստանի լավագույն ԴիՋեյները։Մարաթոնի ծրագիրը ներառում էր նաև ներկայումս մոռացված խաղեր, որոնցով տարված էր ավագ սերունդը, մանկական հագուստի ցուցադրություն և ''street dance'' պարային շոու: Միջոցների հանգանակությունը անցկացվեց հատուկ մարաթոնի համար պատրաստված CD-սկավառակների վաճառքի հաշվին, իսկ վաճառքից ստացված գումարը օգտագործվեց օնկոգիական հիվանդությամբ տառապող երեխաներին օգնելու համար:
Սերգեյ Պողոսյանի ցուցահանդեսը գրողների տանը
Սերգեյ Պողոսյանի ցուցահանդեսը գրողների տանը Մայիսի 31-ին Գրողների միությունում Արևշատ Ավագյանի նախաձեռնությամբ կազմակերպված գրական մշակութային ցերեկույթի շրջանակներում տեղի ունեցավ նկարիչ Սերգեյ Պողոսյանի դիմանկարների ցուցահանդեսը: Ցերեկույթին ներկա էին Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ժամանակակից գրականության և արվեստի ակնառու ներկայացուցիչներ և արվեստասերներ: Սերգեյ Պողոսյանի դիմանկարներն իրենց մեջ ներառում էին անվանի գրողների, մշակութային գործիչների և մտերիմների դիմանկարներ:
ԷԼ Style Gran Turismo: Day 2: checkpoint 6 : Senate club
ԷԼ Style Gran Turismo: Day 2: checkpoint : Senate club ԷԼ Style Gran Turismo Հայաստանում իր տեսակի մեջ միակ նախագծի հյուրերը Senate ռեսորանում ջերմ մթնոլորտում ընթրելուց հետո շտապեցին Senate ակումբ, որը համարվում է Թբիլիսիի լավագույն ակումբներից մեկը և ունի ձայնային և լուսային հզոր տեխնիկա` չհաշված գերժամանակակից ինտերիեռը: Սա նախագծի շրջանակներում կազմակերպված երկրորդ մեծ երեկույթն էր, որին միացան նաև վրացական շոու-բիզնեսն ու էլիտան: Երեկույթի շրջանակներում ելույթ ունեցան ինչպես հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները` հանձինս Իվետա Մուկուչյանի, Մանե Սարգսյանի և DJ Serjo-ի, այլև վրացական շոու-բիզնեսի ներկայացուցիչները` Մարյամ Բադուռաշվիլին,Սալիո Կորկոտան` կատարելով ակումբային ժամանակակից և սիրված հիթեր: Երեկույթը շարունակվեց մինչ ուշ գիշեր: Չնայած նրան, որ հյուրերը հաջորդ օրը պետք է վերադառնային Երևան` այնուամենայնիվ նանք չէին շտապում հեռանալ պարահրապարակից: Ձեզ ենք ներկայացնում երեկույթի ողջ ընթացքում արված ամբողջական ֆոտոշարքը:
ԷԼ Style Gran Turismo: Day 2: checkpoint 5: Senate restaurant
ԷԼ Style Gran Turismo: Day 2: checkpoint 5: Senate restaurant Վրաստանի սահմանն անցնելուց հետո մասնակիցների ավտոշարասյունը մի քանի ժամում հասավ Թբիլիսի, որտեղ հյուրերը տեղավորվեցին լավագույն` Radison Blu Iveria Hotel և Holiday Inn հյուրանոցներում: CHeck in լինելուց հետո հյուրերը մի փոքր հանգստացան և պատրաստվեցին երեկոյան սպասվող խնջույքներին: Հյուրանոցներից մասնակիցները ժամանեցին Senate restaurant , որտեղ բոլորին սպասում էր վրացական համեղ և յուրահատուկ կերակրատեսակներով ընթրիք և շոու-ծրագիր, որն իր մեջ ներառում էր թե վրացական, թե հայկական թեմատիկա: Մի քանի ժամ այստեղ մնալուց հետո բոլորն անհամբեր սպասում էին երկրորդ ցնցող երեկույթին, որը տեղի է ունենալու Senate ակումբում:
ԷԼ Style Gran Turismo: Day 2: checkpoint 4: Հայաստան-Վրաստան սահման
ԷԼ Style Gran Turismo: Day 2: checkpoint 4: Հայաստան-Վրաստան սահման Դիլիջանից բարձր տրամադրությամբ և մեծ սպասելքիներով մասնակից ավտոմեքենաների շարասյունը շարունակեց ճանապարհը: ՀՀ ՃՈ պարեկային մեքենայի ուղեկցությամբ հասանք մինչև Հայաստան-Վրաստան սահման: Մասնակիցները ոչ մի վարկյան բաց չէին թողնում զվարճանալու առիթը: Եվ նույնիսկ սահմանում բոլոր մեքենաները բարձր միացրեցին երաժշտությունը և սկսվեց mini party, որին չխանգարեց անձրևը: Չնայած որ սահմանի վրա չի թույլատրվում ոչ մի նկարահանում իրականացնել, այնուամենայնիվ մեր հմուտ լուսանկարիչները աննկատ կարողացան լուսաբանել, թե ինչ էր տիրում Հայաստան-Վրաստան սահմանի վրա : Առջևում Թբիլիսին է:
Պրեմիերա: Arsho feat. Lilu - Marela
Պրեմիերա: Arsho feat. Lilu - Marela Արշոն և Լիլուն համատեղ թողարկել են նոր երգ՝ <<Մարելա>>: Երգի երաժշտությունը գրել է DJ Serjo-ն, իսկ խոսքերի հեղինակներն են Արշոն և Լիլուն: Լիլուի հետ զրույցից հետո պարզ դարձավ, որ շատ շուտով կլինի նաև տեսահոլովակի պրեմիերա, իսկ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Երաժշտությունը` DJ Serjo Խոսքերը` Arsho և Lilu
ԷԼ Style Gran Turismo: Day 2: checkpoint 3: Dilijan: Getap restaurant
ԷԼ Style Gran Turismo: Day 2: checkpoint 3: Dilijan: Getap restaurant Մայիսի 25-ին` ԷԼ Style Gran Turismo նախագծի երկրորդ օրը, հյուրերը կեսօրին ճանապարհ ընկան դեպի Վրաստան: Մասնակից հյուրերը նախորդ օրվա ցնցող երեկույթից դեռ ուշքի չեկած պատկերացում անգամ չունեին ինչ է իրենց սպասում ճանապարհին: Ավտոշարասյունը հասավ Դիլիջան: Այստեղ Գետափ ռեստորանում կազմակերպվել էր BBQ party: Անմահական խորովածներն ու քյաբաբները անտարբեր չթողեցին աշխարհի ամենաբարձրակարգ ռեստորաններում ուտեստներ համտեսած հյուրերին և նրանք մեծ հաճույքով հենց իրենց ձեռքերով պատրաստում էին ուտելիքը: Քիչ անց բոլոր հյուրերը կարծես սթափվեցին գիշերային խնջույքից, որին նպաստեց իհարկե Դիլիջանի մաքուր օդը: Մասնակիցներն անհամբերությամբ սպասում էին ճանապարհի շարունակությանը: Առջևում Վրաստանն է:
Պրեմիերա: Դալիթա` Դարի նորություն
Պրեմիերա: Դալիթա` Դարի նորություն Երգչուհի Դալիթան հունիսի 1ին` երեխաների տոնին ընդառաջ ներկայացրեց նոր երգի պրեմիերա: << Դարի Նորություն>> երգի խոսքը գրել է Էմմա Ասատրյանը, իսկ գործիքավորումը և երաժշտությունը` Գարիկ Գևորգի: Հուսանք որ շուտով նաև տեղի կունենա երգի տեսահոլովակի շնորհանդեսը:
ԷԼ Style Gran Turismo: checkpoint 2: Ծաղկաձորի Golden Palace հյուրանոց
ԷԼ Style Gran Turismo: checkpoint 2: Ծաղկաձորի Golden Palace հյուրանոց Чайный Домик-ից հյուրերը ուղևորվեցին Ծաղկաձորի Golden Palace հյուրանոց և գրանցվեցին: Ավտոշարասյունով ճանապարհը բաձրացրել էր բոլորի տրամադրությունը և անհամբեր սպասում էին շարունակությանը : Երեկոյան մասնակիցներին մատուցվեց ընթրիք, որտեղ մատուցվեցին Golden Palace հյուրնոցի ռեստորանային համալիրի լավագույն ուտեստները և վայելեցին ջերմ մթնոլորտը: Իզուր չէ, որ ասում են ճանապարհին բոլորն ընկերանում են, քանի որ արդեն Ծաղկաձորում յուրաքանչյուր մասնակից իրեն զգում էր ԷԼ ընտանիքի անդամ: Կեսգիշերին ունեցավ առաջին մեծ շոու-ծրագիրը King's Club-ում: Այստեղ մասնակիցներին միացան Երևանից հրավիրված հյուրերը` մասնակցելու միայն այս երեկույթին: Միջոցառման շրջանակներում ներկայացվեց արդեն շատերի կողմից սիրված Nissan Juke ավտոմեքենան, նոր Parliament Carat ծխախոտը և նորաբաց Saint Tropez խանութ-սրահի ակնոցները: Հյուրերի համար երեկույթին ելույթ ունեցան Իվետա Մուկուչյանը, Մանե Սարգսյանը, Սուրեն Առուստամյանը, Ֆելիքս խաչատրյանը, իսկ իրենց վիրտուոզ երաժշտությամբ բարձր տրամադրությունն ապահովում էին DJ Dale-ը, DJ Serjo-ն, DJ Play-ը և DJ Leon Gris Supacooks-ը: Երեկույթը շարունակվեց մինչ ուշ գիշեր: Հաջորդ օրը կեսօրին հյուրերն աննկարագելի տպավորություններով շարունակեցին ճանապարհը:
ԷԼ Style Gran Turismo: checkpoint 1: Чайный Домик
ԷԼ Style Gran Turismo: checkpoint 1: Чайный Домик EL Style Gran Turismo ճանապարհորդությունը սկսված է, իսկ Երևանն արդեն մասնակիցները թողել են արդեն ետևում: Ավտոշարասյան առաջին կանգառը Чайный Домик-ն էր, որտեղ հյուրերին սպասում էր համեղ հյուրասիրություն: Բոլորին Чайный Домик-ն այնքան էր դուր եկել` թե ինտերիեռը և թե համեղ թխվածքները, որ բոլորը միահամուռ ուզում էին մի քիչ էլ այնտեղ մնալ: Չնայած, որ ճանապարհորդության գրաֆիկը շատ խիտ է, սակայն ընդառաջելով հյուրերին մի փոքր ավել մնացինք, որտեղ արվեց այս գեղեցիկ ֆոտոշարքը: Առջևում սպասում է Ծաղկաձորը:
ԷԼ Style Gran Turismo: START
ԷԼ Style Gran Turismo: START EL Holding ընկերությունը կազմակերպեց իր տեսակի մեջ բացառիկ և աննախադեպ նախագիծ` ԷԼ Style Gran Turismo-ն, որը ապրիլից ի վեր լարված էր պահում հայ հասարակությանը և իր հանգուցալուծմանը հասավ մայիսի 24-ին: Միջոցառումն իրենից ներկայացնում էր եռօրյա ճանապարհորդություն Հայաստանից Վրաստան և հակառակը, որն իր մեջ ներառեց 5 քաղաքներ: Միջոցառման ամբողջ ընթացքը ուղեկցվում էր օրիգինալ շոու-ծրագրերով, ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանի տարածքում: Ամեն ինչ սկսվեց մայիսի 24-ին ժամը 16:00 Օպերայի շենքի հարակից ավտոկայանատեղիում, որտեղ ժամանում էին մասնակիցների մեքենաները: Հենց տեղում մեքենաների վրա փակցվում էին տարբերանշաններն ու համարակալվում: Ողջ ընթացքն ուղեկցվում էր Dj-ների այդ թվում նաև DJ Serjo-ի սեթերով և Red Bull էներգետիկ խմիչքներով: Երբ բոլոր հյուրերը հավաքվեցին և բաժանվեցին մասնակցության քարտերը, տեղի ունեցավ խաղարկություն, որի ընթացքում պատահական սկզբունքով Իվետա Մուկուչյանը հաղթեց 100 լիտր բենզին Titan Petrol-ի կողմից: Ադրենալինի պահանջը սկսել էր ավելանալ հյուրերի մոտ, և բոլորն անհամբեր սպասում էին պաշտոնական start-ին: Ավելի քան 40 մեքենաներ շարասյունով դուրս եկան ավտոկայանատեղիից և շարքով կանգնեցին Թումանյան/Մաշտոց խաչմերուկում: Անցորդները չէին հասկանում ինչ է կատարվում, մասնակիցները հրճավանքի մեջ էին, քանի որ մասնակցում էին իր տեսակի մեջ Հայաստանում միակ միջոցառմանը: Հայաստանում` մեքենաների երևի թե ամենագիտակ գեղեցկուհին Մագա ավտո շոուի Մագան բարձացնելով դրոշակը` մեկնարկեց ԷԼ Style Gran Turismo նախագիծը... ԲԻՆԱՄ ընկերությունը, որը հանդիսանում է Bosch ավտոպահեստամասերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ուղևորության ընթացքում ուղեկցեց ավտոշարասյանը ընթացիկ տեխնիկական խնդիրների աջակցության համար:
ԼԻԿԱ սալոն-ստուդիոյի վերաբացումը
ԼԻԿԱ սալոն-ստուդիոյի վերաբացումը 8 տարի շարունակ գործող “ԼԻԿԱ” գեղեցկության սրահն այսօր վերաբացվեց “ԼԻԿԱ սալոն-ստուդիո” վերանվանմամբ: Բոլորովին նոր դիզայն, ինտերիեր, ժամանակակից բարձր նյութեր և նոր սարքավորումներ: ԼԻԿԱ սալոն-ստուդիոն սպասարկում է թե կանանց, թե տղամարդկանց. մատուցում է վարսահարդարման, դիմահարդարման, մատնահարդարման, ոտնահարդարման բոլոր ծառայությունները: Ինչպես նաև սալոն-ստուդիայում առկա է տատուաժ, մերսում, սպա պրոցեդուրաներ, կոսմետոլոգիական տարբեր տեսակի խնամք և մշակում: ԼԻԿԱ սալոն-ստուդիոյում կատարվում է նաև ատամների սպիտակեցում, որը ոչ թե ստոմատոլոգիական, այլ կոսմետոլոգիական հիմունքներով է կատարվում` կոսմետիկ բնույթ կրող հատուկ ապառատի միջոցով ընդամենը 15 րոպեների ընթացքում: Վերաբացման արարողությանը հրավիրված էին մշտական այցելուները, ընկերները , իսկ հյուրերի համար կազմակերպված էր հյուրասիրություն և իհարկե տոնական տորթ:
8 ՓԱՍՏԵՐ դոլարի մասին
8 ՓԱՍՏԵՐ դոլարի մասին 1.Դոլարը սկզբում թողարկվել է արծաթե դրամի տեսքով: Թղթադրամները հայտնվել են միայն 1861թ-ին և տպագրվել են վուշից պատրաստված փափուկ թղթերի վրա: 2.Դոլարների վրա պատկերված են ԱՄՆ նախագահները: Բացառություն են կազմում միայն 10 դոլարանոց և 100 դոլարանոց թղթադրամները, որոնց վրա պատկերված են Ալեքսանդր Համիլթոնն ու Բենջամին Ֆրանքլինը: 3.Դոլարի կանաչ երանգն ընտրվել է այն պատճառով, որ կանաչը վստահություն ու լավատեսություն է ներշնչում, իսկ այդ գույնի ներկը նաև էժան է ու դիմացկուն: 4.Դոլարի դիզայնը հաստատվել է դեռևս 1928թ-ին և մինչ օրս մնացել է անփոփոխ: Բոլոր թղթադրամները, անկախ արժեքից, ունեն նույն չափսը` 6,14x2,61 դյույմ: 5.1861թ-ից մինչ օրս թողարկված դոլարային բոլոր միավորները այսօր էլ գործածելի են. ԱՄՆ կառավարությունը դրանք երբեք չի արժեզրկել: 6.Ամերիկյան բոլոր թղթադրամների վրա առկա է In God We Trust գրությունը, որը դոլարի վրա առաջին անգամ հայտնվել է 1864թ-ին: Հարյուր տարի անց ԱՄՆ կոնգրեսն այս նախադասությունը հռչակեց ազգային նշանաբան: 7.Այսօր ԱՄՆ-ում ամենախոշոր թղթադրամը 100 դոլարանոցն է, սակայն նախկինում շրջանառվել են նաև 500, 1000, 5000 և 10.000 դոլարանոցներ, որոնց տպագրությունը դադարեցվել է 1969թ-ին` համարվելով անարդյունավետ: 8.Դոլարի տպագրությունը միայն մեկ ընկերության մենաշնորհն է, իսկ տպագրական թանաքի բաղադրությունը գաղտնի է պահվում ԱՄՆ փորագրության և տպագրության բյուրոյի կողմից:
Parliament Carat նոր ծխախոտի շնորհանդեսը Mezzo Classic House Club-ում
Parliament Carat նոր ծխախոտի շնորհանդեսը Mezzo Classic House Club-ում Ապրիլի 19-ին Mezzo Classic House Club-ում Philip Morris ընկերությունը հրավիրել էր մշտական գործընկերներին, շոու-բիզնեսի կարկառուն ներկայացուցիչներին ներկա գտնվելու նոր` Parliament Carat ծխախոտի շնորհանդեսին: Երեկոն ուղեկցվում էր յուրհատուկ շոու-ծրագրերով, պարուհիների և հատուկ հրավիրված հյուրի կատարումներով: Երեկոյի ողջ ընթացքում տիրում էր ջերմ և ընկերական մթնոլորտ, իսկ հյուրերի համար նախատեսված էր հատուկ հյուրասիրություն:
ԷԼ Style N87: ԴՈՐԻԱՆՍԻ ՄՈԼՈՐԱԿԸ
ԷԼ Style N87: ԴՈՐԻԱՆՍԻ ՄՈԼՈՐԱԿԸ ԷԼ Style ամսագրի ապրիլյան շապիկի հերոսներն էին Դորիանս խմբի տղանեն, ովքեր վերջես փայլեցին Եվրատեսիլ 2013 -ի բեմում: Ձեզ ենք ներկայացնում տղաների հետ ֆոտոշարքն , իսկ հարցազրույցը կարող եք ընթերցել ԷԼ Style ամսագրի ապրիլյան համարում:
Sinequanone խանութ-սահի վերաբացումը
Sinequanone խանութ-սահի վերաբացումը Sinequanone ապրանքանիշի երևանյան սիրահարներն այժմ հնարավոություն ունեն ձեռք բերել սիրելի ապրանքանիշի հագուստն ու աքսեսուրաները վերաբացված խանութ-սրահում, որը գտնվում է մաշտոցի 37 հասցեում: Խանութի վերաբացման միջոցառմանը հրավիրված էին գործընկերներն ու մշտական հաճախորդները, իսկ հատուկ հյուրն էր Sinequanone ապրանքանիշի միջազգային VM Վիլֆրիդ Նամրի-ն: վերաբացման շրջանակներում անց էր կացվում dressing party, որի ընթացքում հատուկ հյուրը հաճախորդներին կոնսուլտացիա էր անում և նոր գարուն/ամառ 2013 հավաքածուն ներկայացնում էին ոչ թե մոդելները, այլ հենց ներկա գտնվող հյուրերը: Հյուրերի համար նախատեսված էր հյուրասիրություն:
Կաֆֆեր` ամառվա հիթը
Կաֆֆեր` ամառվա հիթը Կոստյումների ինստիտուտի պարահանդեսը ապացուցեց, որ կաֆֆերը այս սեզոնի ամենանորաձև աքսեսուարն են, և հարցը միայն պանկ սթայլի մեջ չէ։ Ոչ սովորական այս դետալը ամբողջացնում է ցանկացած look: Կաֆֆերը ունեն հարուստ պատմություն, այն կրել են դեռևս Հին Եգիպտոսում և Հռոմում, իսկ Հնդկաստանում մինչ այսօր կաֆֆը պահպանվել է որպես ավանդական հարսանեկան հագուստի տարր։ XX–րդ դարում նրան հանրաճանաչության կուլտը դարձան 50–ականները, հետագայում նորաձևությունը կրկին կրկնվեց 80–ականներին։ Գոյություն ունի կաֆֆերի մի քանի տեսակ, նրանք կարող են զարդարել ողջ ականջը ինչպես Կարա Դելավինի, Ջեսսիկա Ալբայի և Նիկոլ Րիչիի, Դիանա Կրյուգերի, Լառա Բինգլ և Kei$ha մոտ, բայց կարող են լինել նաև փոքրիկ մատանի–բռնակների տեսքով ինչպես Անի Ռուբիկի, Էմմա Ուոթսոսնի, Ալիշա Քիզի և Սիենա Միլլերի մոտ։
Հայկական շոու-բիզնեսի վերջին լուսանկարներն instagram-ում
Հայկական շոու-բիզնեսի վերջին լուսանկարներն instagram-ում El.am կայքը, հայկական մեդիա ոլորտում հիմք դնելով աստղերի սոցիալական կայքերի անահտական էջերին հետևելուն և նոր լուսանկարները ներկայացնելուն, այժմ ձեզ է ներկայացնում հայ աստղերի վերջին լուսանկարներն instagram-ում, որոնցից պարզ են դառնում, թե որտեղ են մեր աստղերը, ինչ նոր սանրվածք ունեն և այլն: Սիրուշո Անահիտ Սիմոնյան Հասմիկ Կարապետյան Արսեն Գրիգորյան Հայկո Նազենի Հովհաննիսյան Սոս Ջանիբեկյան DJ Serjo Արևիկ Սիմոնյան Սոֆի Մխեյան Էրիկ Կարապետյան
Կաննի կինոփառատոն 2013: Red carpet
Կաննի կինոփառատոն 2013: Red carpet Մայիսի 15-ին տեղի ունեցավ հանրահայտ Կաննի ամենամյա արդեն 66-րդ կինոփառատոնը: Մինչ մայիսի 26-ը շարունակվող այս կարևոր իրադարձությունը գտնվում ոչ միայն համաշխարհային կինոսերների , այլև նորաձև բլոգերների ուշադրության կենտրոնում: el.am կայքը ձեզ է ներկայացնում մինչ այսօր Կաննի կինոփառատոնի շրջանակներում կարմիր գորգին հայտնված լավագույն look-երը: Cindy Crawford in Roberto Cavalli Emma Watson in Chanel Couture Fan Bingbing in Louis Vuitton Florence Welch in Miu Miu Freida Pinto in Gucci Georgia May Jagger in Roberto Cavalli Isla Fisher in Oscar de la Renta Julianne Moore in Christian Dior Katie Chang in Jill Stuart Lana Del Rey In Lena Hoschek Liya Kebede In Alberta Ferretti Melonie Diaz in Emilio Pucci Naomie Harris in Calvin Klein Nicole Kidman in Dior Couture Octavia Spencer in Tadashi Shoji Solange in Stephane Rolland Couture Vahina Giocante in Elie Saab Zhang Ziyi in Carolina Herrera
Երեխաներին նվիրված միջոցառում Congress հյուրանոցում
Երեխաներին նվիրված միջոցառում Congress հյուրանոցում Մայիսի 16-ին Royal Tulip Grand Hotel Yerevan և Congress Best Western Congress հյուրանոցները համատեղ նախաձեռնել էին սոցիալական բնույթի գունագեղ միջոցառում` նվիրված երեխաների տոնին: Հրավիրված փոքրիների համար անցկացվում էր պիցցայի պատրաստման մասթերկլաս և փոքրիկները իրեց ձեռքով պատրաստում էին պիցցա: Միջոցառման ողջ ընթացքում երեխաներին զվարճացնում էին ծաղրածուները: el.am կայքը ձեզ է ներկայացնում stand up հարցազրույը Royal Tulip Grand Hotel Yerevan հյուրանոցի գործադիր տնօրեն Կիառա Ֆիջինիի հետ: - Կիառա, ինչպես որոշվեց նախաձեռնել այս միջոցառումը: -Պատրաստվում էինք երեխաների տոնին որևէ բարեգործական և սոցիալական ծրագիր անել, սակայն պարզ դարձավ, որ հունիսի 1-ը շատ ծանրաբեռնված օր է և տարբեր միջոցառումներ արվելու են: Մենք որոշեցինք կազմակերպել երեխաների համար տոն ավելի շուտ: -Ինչու հենց պիցցա: -Կարծում ենք, որ պիցցան երեխաների ամենասիրելի ուտելիքներից մեկն է, և նրանք մեծ հաճույքով կպատրաստեն դա: Բացի դրանից երեխաներին խոհարարը պատմում է պիցցայի պատմությունը և ծրագիրն իր մեջ ուսուցողական բնույթ է կրում` միաձուլելով ուրախ ժամանցը, խոհարարական հմտությունն ու ինֆորմացիոն գիտելիքները: -Նման նախաձեռնությունները շարունակական բնույթ կրելու են: - Այո, բավականին շատ սոցիալական և բարեգործական նախագծեր ունենք, որոնք պետք է իրականացնենք այս տարի:
ALL EYES ON US: Happy B-Day KAMO
ALL EYES ON US: Happy B-Day KAMO All eyes on us-ը Կամոյի թվով 10-րդ Կամոբլոգ շոուն էր և իր ծննդյան փարթին, որը տեղի ունեցավ Մայիսի 12-ին Kami Club-ում: Նախագծի գլխավոր հովանավորն էր S I S L E Y ապրանքանիշը, գլխավոր գործընկեր`Austrian Airlines:
Ամառվա թրենդ` ծղոտե գլխակներ
Ամառվա թրենդ` ծղոտե գլխակներ Շուտով մոտենում է ամառը, ժամանակ, երբ հատկապես հաճելի է կազմակերպել երկարատև զբոսանքներ։ Սակայն լավ եղանակի ազդեցության տակ պետք չէ կորցնել գլուխը և մոռանալ արևի վտանգավոր ճառագայթների մասին։ Արևահարվելուց խուսափել կօգնի այս ամռան ամենանորաձև ու նրբաոճ դետալը` ծղոտե գլխակը։ el.am-ը ընտրել է տարբեր բրենդերի` Chanel, Lanvin, Maison Michel, Louis Vuitton, Anthony Peto Hats, Rag & Bone, Fiewtreap, Giorgio Armani 20 ամենագեղեցիկ գլխակները, որոնք կրելով ձեր fashion look-ն անկասկած ապահովված կլինի։
Եվրատեսիլ 2013–ի պաշտոնական բացումը
Եվրատեսիլ 2013–ի պաշտոնական բացումը Անցած շաբաթ օրվանից սկսած շվեդական Մալմա քաղաքում կամաց–կամաց հավաքվում էին Եվրատեսիլ մրցույթի մասնակից դելեգացիաները։ Այսօր 39 երկրների մասնակիցները երթով անցել են 70 մետրանոց կարմիր գորգի վրայով դեպի հնագույն շինություն, որտեղ նրանց դիմավուրում էին Մալմա քաղաքի իշխանության ներկայացուցիչները։ Եվրատեսի 2013-ը, որը թվով 58-րդն է, այս տարի կկայանա Շվեդիայի Մալմա քաղաքում։ Երկու կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 14-ին և 16-ին, իսկ եզրափակիչը` 18–ին։ Այս գալա համերգների տոմսերը 10-216 եվրո արժողությամբ, դեռ անցած տարվանից սպառվել էին։ Համացանցային դիուտմները ցույց են տալիս, որ այս տարվա ֆավորիտը Դանիան ներկայացնող Էմիլի դե Ֆորեսթն է` իր «Only Teardops» երգով։ el.am առաջարկում է ժամանակից առաջ չանցնել, և ծանոթանալ մասնակիցների հետ։ Հայաստան Դանիա Ֆրանսիա Անգլիա Հունաստան Շվեդիա Գերմանիա Սերբիա Բոսնիա և Հերցեգովինա Մակեդոնիա Մալթա Ալբանիա Լատվիա Լիտվա Էստոնիա Իռլանդիա Իտալիա Իսպանիա Իսրայել Ռումինինա Հունգարիա
Կաննի փառատոնի ամենավատ look-երը
Կաննի փառատոնի ամենավատ look-երը Կաննի կինոփառատոնը չափազանց սոլիդ միջոցառում է, ուստի հրավիրյալներն էլ ջանում են որքան հնարավոր է պատշաճ տեսք ունենալ: Այնուամենայնիվ փորձը ցույց է տալիս, որ նույնսիկ այստեղ են հանդիպում թերացումներ` մորթի, բմբուլներ, թափանցիկ կտորներ, ընդգծող տաբատներ, այս ամենը իհարկե անթույլատրելի է նմանատիպ միջոցառման ժամանակ: El.am հավաքել և ձեր ուշադրությանն է ենրկայացնում վերջին տարիների ընթացքում աստղերի ամենավատ և անճաշակ look-երը: Ֆրիդա Պինտո 2012 Ումա Թուրման 2011 Անյա Ռուբիկ 2011 Կարոլինա Կուրկովա 2010 Քերրի Վաշինգթոն 2009 Քայլի Մինոուգ 2007 Եվա Լանգորիա 2006 Միլա Յովովիչ 2005 Դիանա Կրյուգեր 2004 Նատալյա Վոդյանովա 2003
Թոմ Քրուզ-ի 7-ամյա աղջիկը պատրաստվում է զբաղվել հագուստի ձևավորմա՞մբ
Թոմ Քրուզ-ի 7-ամյա աղջիկը պատրաստվում է զբաղվել հագուստի ձևավորմա՞մբ Հոլիվուդյան աստղ Թոմ Քրուզի աղջիկը կզբաղվի հագուստի ձևավորմամբ և կթողարկի իր անձնական հավաքածուն: Այս մասին հաղորդում է The Sun Նյու-յորքյան թերթը, նշելով, որ Սուրի Քրուզի գործարքի արժեքը կազմում է 1.5 մլն ֆունտ սթեռլինգ: Ընդամենը 7 տարեկան լինելով, նա մեծ հետաքրքրություն է ցուցաբերում դեպի նորաձևության աշխարհը: Առայժմ նորաձևությունը Սուրիի համար հոբբի է, որի շնորհիվ նրա նկարներն ու էսքիզները կդառնան իրականություն: Հավաքածուն պետք է Նյու-յորքյան հանրախանութներում դուրս գա վաճառքի այս աշնանը: 7-ամյա Սուրիի հավաքածուում տեղ կգտնեն զգեստներ, տոպեր, ջինսեր, կոշիկներ, աքսեսուարներ և շատ այլ իրեր: Եթե Suri ապրանքանիշի թողարկումը հաջողությամբ պսակվի, ապա շուտով հավաքածուն կներկայացվի նաև հյուսիսամերիկյան խանութ-սրահներում:
Chanel lookbook Սինգապուրում
Chanel lookbook Սինգապուրում Մայիսի 9-ին Սինգապուրում Կարլ Լագերֆելդը ներկայացրեց Chanel հավաքածուն։ Վենետիկից ու Սեն Տրոպեից հետո դիզայները որոշեց թողնել Եվրոպան և ցուցադրել «ճամփորդական» հավաքածուն Ասիայում։ Ցուցադրությունից առաջ Լագերֆելդը նկարահանել էր lookbook, որը մտադրված խիստ եվրոպական ոճի մեջ էր` հայտնի իրեր, որոնք «հայտնագործվել» են Կոկո Շանելի կողմից։ Լայն Բամբակե տաբատներ, սև ու սպիտակ գունավորում, գիծ ու ծովի լազուր, նրբաոճ փակ լողազգեստներ ու երեկոյան զգեստներ, այս ամենն էլ ամբողջացնում է հավաքածուն։
Պրեմիերաներ` Mariah Carey և David Bowie
Պրեմիերաներ` Mariah Carey և David Bowie MARIAH CAREY "#BEAUTIFUL" MARIAH CAREY "#BEAUTIFU Mariah Carey "#Beautiful" Mariah Carey-ն Miguel-ի հետ համատեղ ներկայացնում է նոր տեսահոլովակ "#Beautiful" երգի հիման վրա: Այս թրեքը Mariah-ի ամռանը թողարկվող նոր ալբոմի մեջ ընդգրկված կլինի: David Bowie "The Next Day" David Bowie-ն ամենաէպատաժային և չբացահայտված փոփ երգիչներից մեկն է, որն ապշեցնում է հանդիսատեսին իր բեմական հագուստներով: Այս անգամ նա ներկայացնում է "The Next Day" երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Աստղերի Street Style-ը
Աստղերի Street Style-ը Աստղերի մեծամասնությունը առօրիայում նախընտրում է casual հարմարավետ ոճը: Զբոսնելով քաղաքում մինիմալ mack up-ով, հարմարավետ կոշիկներով, միևնույն ժամանակ չանտեսելով նորաձևության թրենդերը: Diane Kruger Alessandra Ambrosio Jessica Alba Jennifer Lopez Heidi Klum
2013թ-ի նորաձև լողազգեստները
2013թ-ի նորաձև լողազգեստները Ներկայացնում ենք 2013թ-ի ամենանորաձև լողազգեստները:
SWAROVSKI-ից հավաքածու հատուկ Կաննի կինոփառատոնի համար
SWAROVSKI-ից հավաքածու հատուկ Կաննի կինոփառատոնի համար Swaroski-ն ամենայն հավանականությամբ նշում է Կաննի 66-րդ կինոփառտոնը: Ապրանքանիշը կներկայացնի Nirvana բացառիկ հավաքածուն: Nirvana Star պայուսակը ապշեցնում է իր գեղեցկությամբ: Մի կողմից պատված է սև կաշվով, մյուս կողմից սև մետաքսով, որի վրա շողշողում են 2744 մաքուր բյուրեղներ: Այս կլատչը թողարկվել է ընդամենը 18 օրինակով: Օրիգինալ այս ակնոցը արտադրված է Swarovski-ի լավագույն ավանդույթներով: Աքսեսուարի վերին մասը զարդարված է բյուրեղներով: Այս շքեղ բյուրեղը մշակվել է Swarovski Diamond Touch Light բացառիկ տեխնոլոգիայի շնորհիվ: Էլեգանտ, կանացի և նրբագեղ այս վզնոցը կգեղեցկացնի ցանկացած կնոջ պարանոց: Nirvana մատանին վաճառքի հանված պահից դարձել է Swarovski ընկերության ամենահիթայինը, որն ի դեպ թողարկվել է 18 տարի առաջ և մինչ օրս մեծ պահանջարկ է վայելում:
Աստղային ընտրություն` Louis Vuitton Գարուն / Ամառ 2013 հավաքածուն
Աստղային ընտրություն` Louis Vuitton Գարուն / Ամառ 2013 հավաքածուն Louis Vuitton նորաձևության տան գարուն /ամառ հավաքածուն իսկական իրարանցում էր առաջացրել Փարիզի նորաձևության շաբաթում։ Ուղիղ գծեր, շախմատային վանդակներ, լակոնիկ կտրվածքներ, այս ամենի միախառնումը հիշեցնում է 60-ականները։ Հավաքածուն բարձր գնահատականի է արժանացել թե' քննադատների, թե' աստղերի կողմից, որոնք էլ, տարբեր միջոցառումների ներկայանալիս, հպարտությամբ են կրում Մարկ Ջեյկոբսի հեղինակած զգեստային էլէեմենտները ։ Ջեսիկա Ալբան, Քրիստեն Ստյուարտ, Քիրստեն Դանսթը, Իզաբելի Ֆոնտանան, Միրանդա Քերրը և այլ հայտնի դեմքեր իրենց հավանությունը տվել են Louis Vuitton–ին։
Պրեմիերաներ` John Legend, Iggy Azalea, Bon Jovi և Empire Of The Sun
Պրեմիերաներ` John Legend, Iggy Azalea, Bon Jovi և Empire Of The Sun John Legend "Who do we think we are" John Legend-ը ներկայացնում է նոր տեսահոլովակ "Who do we think we are" անվամբ, Rick Ross-ի մասնակցությամբ: Թրեքը դարձել է "Love in the future" ալբոմի առաջին սինգլը: Iggy Azalea "Bounce" Iggy Azalea-ն ներկայացնում է նոր տեսահոլովակ "Bounce" երգի հիման վրա, որը հանդիսանում է "The New Classic" ալբոմի երկրորդ սինգլը: Bon Jovi "What about now" Ջոն Բոն Ջովին և խումբը հաճելի անակնկալ մատուցեցին իրենց երկրպագուներին նոր տեսահոլովակով, որը կոչվում է "What about now": Empire Of The Sun "Alive" Empire of the Sun-ը ներկայացնում է նոր տեսահոլովակ "Alive" անվամբ: Թրեքը նրանց երկրորդ ալբոմի` "Ice on the Dune"-ի առաջին սինգլն է, որի թողարկումը կկայանա հունիսի 18-ին:
MET Gala 2013
MET Gala 2013 Մայիսի 6–ին Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում կայացավ ամենամյա MET Gala կոստյումի ինստիտուտի կողմից կազմակերպվող ցուցահանդեսի երեկույթը, որն այս տարի նվիրված է «Պանկ. Քաոսից մինչև կուտյուրյե» թեմային։ Ցուցահանդեսը տևելու է մինչև օգօստոսի 11-ը և ամբողջովին ոգեշնչված է «ապստամբ շարժմամբ», ուստի պատահական չէ, որ շատ աստղեր երեկոյին ներկայացել էին պանկային դետալներով։ Ներկաների մեջ էին Մադոննան, Մայլի Սայրուսը, Ժիզել Բյուդհենը, Մարիոն Կոտիարը, Ջենիֆեր Լոուրենսը, Բի Շաֆերը, Լիլի Սոբեսկին, Էնն Հեթուեյը, Գվինեթ Փելթրոուն, Բիյոնսեն և այլոք։
Թրենդ: Գծավոր գարուն 2013
Թրենդ: Գծավոր գարուն 2013 Ի շնորհիվ Կոկո Շանելի, Բրիջիդ Բորդոյի, Մերիլին Մոնրոյի և Ժան Պոլ Գոտեի այս նորաձևության տները արմատապես ամրապնդվեցին պոդիումի հարթակներում, սեզոնից սեզոն, տարեց տարի նվաճելով նոր հորիզոններ: Michael Kors, Oscar de la Renta, Marc Jacobs Dolce & Gabbana Marc Jacobs RED Valentino Marc by Marc Jacobs Zara Marc Jacobs Balmain Marc Jacobs Dolce & Gabbana Prada Judith Leiber Fendi Michael Kors Marc Jacobs Christian Louboutin Saint Laurent Tods Sergio Rossi River Island
EL Style Gran Tursmo Spring 2013!!!
SPRING 2013 24-26 MAY Առաջարկում ենք միջոցառման մասնակցության 2 փաթեթ, որոնց արժեքը կազմում է $700 և $1000: Տոմսերի վաճառքի deadline-ը մայիսի 10-ն է: Եվ մնացել են սահմանափակ քանակությամբ տոմսեր: Շտապեք!!! EL Holding ընկերությունը կազմակերպում է իր տեսակի մեջ բացառիկ և աննախադեպ նախագիծ` EL Style Gran Turismo-ն: Միջոցառումն իրենից ներկայացնում է եռօրյա ճանապարհորդություն Հայաստանից Վրաստան և հակառակը, որն իր մեջ կներառի 5 քաղաքներ: Միջոցառման ամբողջ ընթացքը կուղեկցվի օրիգինալ շոու-ծրագրերով, ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանի տարածքում: Հյուրերը կանցկացնեն անմոռանալի երեք օր՝ լի գեղեցիկ պահերով և դրական լիցքերով: Մեքենաների շարասյունը կշարժվի Երևանի կենտրոնից: Առաջին checkpoint-ը կլինի Чайный Домик-ում, որից հետո հյուրերը կուղևորվեն Ծաղկաձորի Golden Palace հյուրանոց և կգրանցվեն: Երեկոյան մասնակիցներին կմատուցվի ընթրիք, որտեղ նրանց կմատուցվեն ռեստորանային համալրի լավագույն ուտեստները և որտեղ նրանք կվայելեն ջերմ մթնոլորտը: Կեսգիշերին տեղի կունենա առաջին մեծ շոու-ծրագիրը King's Club-ում: Առավոտյան ուշ նախաճաշից հետո մեքենաների շարասյունը կընթանա դեպի Դիլիջանի "Գետափ" ռեստորան, որտեղ հյուրերի համար կազմակերպված կլինի BBQ Party: Անցնելով հայկական-վրացական սահմանը մեքենաների շարասյունը կշարժվի Թբիլիսիի լավագույն հյուրանոցը` Radisson Blu Iveria-ն: Ճանապարհից փոքր-ինչ հանգստանալուց հետո կուղևորվենք լավագույն ռեստորանային համալիր Senat՝ վայելելու վրացական խոհանոցի լավագույն ճաշատեսակները: Կեսգիշերին արդեն Senat ակումբում կսկսվի թվով երկրորդ շքեղ շոու-ծրագիրը: Երրորդ օրը մասնակիցները կայցելեն քաղաքի տեսարժան վայրերը, որից հետո մեքենաների շարասյունը կվերադառնա Երևան: Այս եռօրյա ավտո-շքերթը մասնակիցներին կպարգևի անմոռանալի տպավորություններ, որոնք կհիշվեն մինչ հաջորդ EL Style Gran Turismo-ն: Տոմսերի ամրագրման համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 091 000 107, 091 04 44 94:
MANGO-Ն DALMA GARDEN MAll-ՈւՄ
MANGO-ն DALMA GARDEN MAll-ում Dalma Garden Mall-ում իր դռները պաշտոնապես բացեց Mango ապրանքանիշի` երևանյան արդեն երրորդ խանութ-սրահը: Mango-ն իր գործունեությունը սկսել է 1984թ-ին` Իսպանիայի Բարսելոն քաղաքում բացելով առաջին բուտիկը: Այժմ Mango-ն ունի ավելի քան 2600 խանութ-սրահ աշխարհի շուրջ 109 երկրում: Հայաստանում Mango ապրանքանիշի առաջին սրահը բացվել է 2005թ-ին Աբովյան 21 հասցեում` հայ սպառողին ներկայացնելով կանանց հագուստի, աքսեսուարների լայն տեսականի: 2009-ին բացվեց երկրորդ խանութ-սրահը` Թումանյան 24 հասցեում: Այսօր Mango-ն բացել է արդեն երրորդ խանութ-սրահը` Dalma Garden Mall-ի 2-րդ հարկում: Mango-ի բոլոր խանութները տեղակայված են քաղաքի ամենաաշխույժ հատվածներում ու առևտրի կենտրոններում:
Կորպորատիվ fashion show Dalma Garden Mall-ում
Կորպորատիվ fashion show Dalma Garden Mall-ում Dalma Garden Mall-ը վերջերս կազմակերպեց իր տեսակի մեջ Հայաստանում եզակի և կրեատիվ միջոցառում: Dalma Garden Mall-ում Al Hokair խմբի խանութ-սրահները համատեղ կազմակերպել էին fashion show, որի ընթացքում յուրաքանչյուր խանութ ներկայացնում էր 2 look, որոնք ներկայացնում էին հենց տվյալ խանութ-սրահի աշխատակիցները: Նման հետաքրքիր նախաձեռնությունը հուսանք կկրի շարունակական բնույթ :
Estée Lauder նոր բուրմունք
Estée Lauderնոր բուրմունք Մոտակա աշնանը Estée Lauder-ը պատրաստվում է սեփական օծանելիքի թողարկմամբ, որը կրելու է "Modern Muse" անվանումը։ Ապրանքանիշի թողարկած վերջին բուրմունքը 2003 թ–ի Beyond Paradise–ն էր։ Այսօր, ոգեշնչվելով 1953թ-ի Youth-Dew-ի առաջին օծանելիքի պատմությամբ, բրենդը որոշել է վերադարձնել իր նախկին համբավը։ "Modern Muse" նոր հոտը ստեղծված է ինքնավստահ, սեփական ճակատագիրը կերտող կնոջ համար։ «Բույրը փոխանցում է ինքնուրույնության և ինքնավստահության զգացումը»,– ասում է Estée Lauder–ի տնօրեն Ջեյն Հերցմարկ Հուդիսը։ Օծանելիքի գովազդային արշավի դեմքը ամերիկուհի թոփ մոդել Արիզոնա Մյուզն է։ Ֆոտոշարքը անց է կացվել Նյու Յորքի Սողոմոն Գուգգենհայմի անունը կրող թանգարանում։ Ֆոտոշարքին հետևելու է նաև տեսահոլովակը, որը լինելու է հին հունական դիցաբանության մոտիվներով։
Parfois խանութ-սրահի բացումը
Parfois խանութ-սրահի բացումը Մայիսի 3-ին Աբովյան 21 հասցեում պաշտոնապես բացվեց Պորտուգալական կանանց աքսեսուարներ արտադրող Parfois ապրանքանիշի խանութ-սրահը: Աշխարհի 42 երկրներում գործող իր ավելի քան 400 խանութ-սրահներում Parfois-ն նորաձև կանանց առաջարկում է կանացի պայուսակներ, զարդեր, դրամապանակներ, արևային ակնոցներ, գոտիներ, շարֆեր, ժամացույցներ և կոշիկներ: Բազմահազար սպառողների ցանկությանն ընդառաջ` 2012թ-ին Parfois-ն բացեց իր ինտերներ-խանութը, որը գործում է եվրոպական 20 երկրների համար:
Կաննի 66–րդ կինոփառատոն
Կաննի 66–րդ կինոփառատոն Ապրիլի 18–ին, վերջապես, հայտարարվեց Կաննի 66–րդ կինոփառատոնի ծրագիրը։ Ընդհանուր առմամբ ներկայցված է 50 ֆիլմ, որոնցից 19 մասնակցում են գլխավոր ծրագրին, այսինքն հավակնում են «Ոսկե արմավենու» մրցանակին։ Անհար է կանխատեսել, թե, ով կարժանանա այս մեծագույն պատվին, հատկապես, եթե հաշվի առնենք այն փաստը, որ այս տարվա ժյուրիի նախագահը Սթիվեն Սփիլբերգն է։ el.am-ը ներկայացնում է այն ֆիլմերը, որոնք հիրավի արժանի են ուշադրության։ «Մեծն Գեթսբի» «Լյուին Դևիսի ներսում» «Միայն Աստված կների» «Էլիտար հասարակություն» Փառատոնը կեզրափակվի «Զուլու» ֆիլմով։ Փառատոնի բացման և փակման լրաբերը Օդրի Տատուն է։ Կաննի փառատոնի հիմնական ծրագրի ֆիլմերն են «Պալատ Իտալիայում», «Լյուին Դևիսի ներսում», «Միխաել Կոլհաաս», «Ջիմմի Փիքար», «Նելի», «Անցյալը», «Վերաբնակիչը», «Grisgris», «Tian Zhu Ding (A Touch of Sin)», «Soshite Chichi Ni Naru (Like father, like son)», «La Grande Bellezza», «Ադելի կյանքը», «Ծղոտե վահան», «Երիտասարդ և չքնաղ», «Նեբրասկա», «Վեներան մորթու մեջ», «Ջահերի հետևում», «Բորգմն», «Միայն աստված կների»։
Աստղային թրենդ։ Dolce & Gabbana Գարուն / Ամառ 2013
Աստղայինթրենդ։ Dolce & Gabbana Գարուն/ Ամառ 2013 Dolce & Gabbana գարուն / ամառ 2013 հավաքածուն, որը ցուցադրվել էր Միլանում, իսկական իրարանցում է առաջացրել աստղային զգեստապահարաններում։ Վառ գույներ, հետաքրքիր կտորների համադրություն, սիմվոլիկա, այս բոլորը թույլ են տվել իտալացի դիզայներեներին հաղորդել մեզ Սիցիլիայի շունչը։ Իտալական նորարարությունը հավանության է արժանացել նաև հայտնի դեմքերի կողմից։ Վերջին երկու ամսում անհնար է, որ որևէ միջոցառման ժամանակ աստղերից մեկը հանդես չգա Dolce & Gabbana ամառային հավաքածուի զգեստներից մեկով։ Օրինակ ֆրանսուհի Օդրի Տատուն «Օրվա փրփուր» ֆենթզիի պրեմիերային ներկայացել էր իտալական բրենդի look-ով։ Նույնը և Քեթի Փերին, Lacoste-ի կազմակերպած երեկույթին ստացել էր հետաքրքիր կերպար` օգտագործելով Ստեֆանոյի և Դոմենիկոյի աշխատանքը։ Dolce & Gabbana –ին են իրենց հավանությունը տվել նաև երգչուհի Սելենա Գոմեսը, դիզայներ Տաբիտա Սիմոնսը և մոդել, it-girl Պոպպի Դելեվինը:
Max Mara -ն նշում է իր հնգամյակը
Max Mara -ն նշում է իր հնգամյակը Ապրիլի 30-ին Max Mara ապրանքանիշի հայաստանյան պաշտոնական ներկայացուցչության խանութ-սրահը նշում էր իր հնգամյակը: Այս կարևոր իրադարձությանը հրավիրված էին խանութ-սրահի մշտական հաճախորդները, գործընկերներն ու ընկերները: Հենց այդ օրը ցուցադրվեց Max Mara ապրանքանիշի գարուն/ամառ 2013 հավաքածուն, որում աչքի էին ընկնում 2013-ի ամենավառ տենդենցները` սպիտակի դոմինանտությունը, սև ու սպիտակի համադրությունը, գծերը, օվկիանոսային փիրուզագույնը, գրաֆիկական պրինտերը և այլն: Հյուրերի համար իհարկե նախատեսված էր տոնական տորթ և հյուրասիրություն: Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում և բարձր տրամադրությամբ:
Roi et Moi lookbook Աշուն / Ձմեռ 2013 / 2014
Roi et Moi lookbook Աշուն / Ձմեռ 2013 / 2014
Rolex Oyster Perpetual Lady-Datejust Perlmaster
Rolex Oyster Perpetual Lady-Datejust Perlmaster Baselworld 2013 ցուցահանդեսի ժամանակ Rolex-ը ներկայացրեց Oyster Perpetual Lady-Datejust Perlmaster մոդելի նոր տարբերակը։ Այն պատրաստված է 18 կարատանոց Everose կոչվող ոսկու ձուլվածքից, որը ստացվում է հենց Rolex ձուլման գործարանում։ Թվացույցը զարդարված է սև կամ սպիտակ սադափով և լոտոսի ծաղկով` շաղախված վարդագույն ոսկու փոշով։ Ժամացույցի ապակին պատրաստված է սինթետիկ շափյուղայից, որն ունի հաստ պաշտպանիչ շերտ։ Բացարձակ անանցանելի պատյանը պաշտպանում է նրքին բարձրորակ մեխանիզմը։
Էլիզաբեթի և Միկայի <<Պարաշփոթ>> տեսահոլովակի շնորհանդեսը
Էլիզաբեթի և Միկայի <<Պարաշփոթ>> տեսահոլովակի շնորհանդեսը Վերջերս տեղի ունեցավ մեդիադեմք Էլիզաբեթի և Միկայի նոր <<Պարաշփոթ>> տեսահոլովակի շնորհանդեսը, որը տեղի ունեցավ Քինգ Գարդենում: Շնորհանդեսին հրավիրված էին մանկական-շոու բիզնեսի ամենակարկառուն ներկայացուցիչները, և իհարկե հայ սիրված աստղեր և հայտնի մարդիկ, ընկերներ, մտերիմներ և գործընկերներ: Բեթթիին այս առիթով շնորհավորանքներ հասան նույնիսկ արտերկրից: Նոր տեսահոլովակի ռեժիսորն է Արսեն Ասլանյանը, երաժշտությունը` Զառա Պետրոսյան, խոսքը` Էլիտա Հարությունյան, գործիքավորումը` Արմեն Սարգսյան, պարի բեմադրությունը` Արտյոմ Գևորգյան, օպերատոր` Արման Օրդյան: Հիշեցնենք, որ Միկան պետք է մասնակցեր մանկական Եվրատեսիլում Կոմպաս խմբի հետ, սակայն նրա 10 տարին դեռ լրացած չէր: Ի դեպ Բեթթիի երկրպագուներին տեղեկացնում ենք, որ այս տարի Նոր ալիք մրցույթի հայկական պատվիրակությունում է հենց Էլիզաբեթը և նա է լուսաբանելու միջոցառումը:
Gevorg Barsamyan - Amenamec Tonn e
Gevorg Barsamyan - Amenamec Tonn e Ներկայացնում ենք Գևորգ Բարսամյանի նոր տեսահոլովակը և backstage կադրերը: Music & Lyrics: Richard Madlenyan Arangement: Armen Sargsyan (BRDE) Rec & Mix mastering: Grammy Studio Producer: Robert Hovhannisyan Email: gevorgbarsamyan@gmail.com Project Director: Veronika Barsamyan
Չապլին` համեղ սնունդը նախընտրողների համար
Չապլին` համեղ սնունդը նախընտրողների համար Երևանում վերաբացվեց նոր fast food` Չապլին, համեղ սնունդը նախընտրողների համար: Չապլին սրահը իր յուրահատուկ ինտերիերով և ճաշացանկով կարծում ենք կգրավի հաճախորդների ուշադրությունը: Հարմար գները, բարձր որակը և բարեհամբույր սպասարկումը Չապլինը դարձնում է գրավիչ և ցանկություն ևս մեկ անգամ այստեղ այցելել: Ի դեպ գործում է նաև առաքում: Վերաբացման շնորհանդեսին հրավիրված էին մտերիմներն ու ընկերները: Հյուրերի համար նախատեսված էր ողջ ճաշացանկի համտեսում և կիթառի կենդանի երաժշտություն, որն ապահովում էր ընկերական և ջերմ մթնոլորտը:
Քիրա Նայթլին Chanel–ի դերում
Քիրա Նայթլին Chanel–ի դերում Դովիլում ի պատիվ Ֆրանսիական առաջին Chanel բուտիկի բացման 100-ամյակի` Կարլ Լագերֆիլդը կներկայացնի նոր գեղարվեստական ֆիլմ Գաբրիել Շանելի վերաբերյալ, որը կկոչվի «Once Upon A Time…»: Գլխավոր դերում հանդես կգա դերասանուհի Քիրա Նայթլին։ Այսօր արդեն նորաձևության տան ներկայացուցիչները ցուցադրել են ֆիլմի առաջին թրեիլերը, իսկ մայիսի 8-ին հնարավոր կլինի դիտել ֆիլմն ամբողջությամբ։
Մեթյու Մակկոնահին և Սքարլեթ Յոհանսոնը Dolce & Gabbana ապրանքանիշի գովազդում
Մեթյու Մակկոնահին և Սքարլեթ Յոհանսոնը Dolce & Gabbana ապրանքանիշի գովազդում Dolce & Gabbana–ի դեմքեր` Մեթյու Մակկոնահին և Սքարլեթ Յոհանսոնը, այս անգամ կադրում կհայտնվեն երկուսով։ Լրագրողները հետևել են դերասաններին Մալիբուում, որտեղ անցած հանգստյան օրերին տեղի էին ունենում նրանց ֆոտոնկարահանումները։ «Նկարահանվում եմ օծանելիքի գովազդում»,– գրել է Մակկոնահին սոցիալական ցանցի իր էջում, սակայն մինչ այժմ օծանելիքի անվանումը հայտնի չէ։
Իզաբել Ֆոնտանան Vivara–ի համար
Իզաբել Ֆոնտանան Vivara–ի համար Բրազիլուհի թոփ–մոդել Իզաբել Ֆոնտանան երբեմն փոփոխությունների է ենթարկում իր կերպարը` ճակատագրական գողեցկուհուց վերածվելով նուրբ և ռոմանտիկ աղջնակի։ Հենց այսպիսի կերպարով է նրան տեսնում Vivara Jewelry բրենդի նոր գովազդային արշավի հեղինակը։ Այս գարնանը Ֆոնտանան ներկայացնում է ապրանքանիշի աքսեսուարները։
Ինչպիսի՞ն է լինելու iPhone 6-ը
Ինչպիսի՞ն է լինելու iPhone 6-ը Ամենահավանական տարբերակներից մեկը այն է, որ iPhone 6-ը կունենա պրոյեկտոր, որը դեռևս ենթադրվում էր iPhone 5-ի համար: Ըստ տեսանյութի այն կունենա նաև ստեղնաշար, որը ձեռքի մեկ շարժումով կարտացոլվի հարթ մակերևույթի վրա: Դիտենք նոր տեսահոլովակը:
Օսկար Դե Լա Ռենտան փոքրիկների համար
Օսկար Դե Լա Ռենտան փոքրիկների համար Ապրիլի 27-ից մինչև մայիսի 5-ը Moda Operandi-ում անց է կացվում լեգենդար ամերիկյան դիզայներ Օսկար Դե Լա Ռենտայի մանկական հավաքածուի Trunk show-ն: Աշնանային հավաքածուն ամբողջովին բաղկացած է Նյու-յորքյան Upper East Side թաղամասի երեխաների ոճին համապատասխան` դպրոցի համար իդեալական, չափազանց հարմար և նրբաոճ հագուստ փոքրիկ օրիորդապնդիչների և լեդիների համար:
All new Range Rover-ն Երևանում է
All new Range Rover-ն Երևանում է Երեկ Fora ընկերության խանութ-սրահում տեղի ունեցավ All new Range Rover նոր ավտոմեքենայի շնորհանդեսը Հայաստանում: Շնորհանդեսին հրավիրված էին գործընկերները, մշտական հաճախորդները, շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Շնորհանդեսի շրջանակներում տեղի ունեցավ նաև Faina ապրանքանիշի նորաձևության ցուցադրությունը: Հյուրերի բարձր տրամադրությունն ապահովում էր Dj Dale-ը:
Նյու Յորքի հարսանեկան նորաձևության շաբաթվա լավագույն զգեստները
Նյու Յորքի հարսանեկան նորաձևության շաբաթվա լավագույն զգեստները Նյու Յորքում կայացավ Հարսանեկան նորաձևության շաբաթը, որի շրջանակներում էլ Vera Wang, Carolina Herrera, Monique Lhuillier, Marchesa և մյուս նորաձևության տները հնարավորություն ունեցան ներկայացնել Գարուն 2014 հավաքածուն: el.am կայքը ներկայացնում է լավագույն մի քանի զգեստներ: Monique Lhuillier Romona Keveza Vera Wang Oscar de la Renta Carolina Herrera Marchesa Reem Acra Legends by Romona Keveza Kenneth Pool Monique Lhuillier
Ջուզեպպե Զանոտտին պատրաստում է Բիյոնսեի համաշխարհային շրջագայության կոշիկները
Ջուզեպպե Զանոտտին պատրաստում է Բիյոնսեի համաշխարհային շրջագայության կոշիկները Emilio Pucci-ի, Kenzo-ի, Dsquared²-ի կողմից իր համար ստեղծված կերպարներին համահունչ կոշիկներ պատրաստելու գործը Բեյոնսեն վստահել է Ջուզեպպե Զանոտտիին։ Վերջինս իր մտքերը իրագործելու համար շռայլորեն օգտագործել է Swarovski քարեր, վառ գույներ և կապիչներ։ Այս հավաքածուի մի քանի մոդելներով երգչուհին արդեն ելույթ է ունեցել Բելգրադում, Զագրեբում և Փարիզում։ el.am-ը ներկայացնում է այդ հեքիաթային ոտնամանների էսքիզները։
EAR CUFFS: Ավելի քան ականջօղեր
EAR CUFFS: Ավելի քան ականջօղեր Յուրօրինակ աքսեսուար, որն թրենդային է ինչպես նորաձև հասարակության առօրյայում, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի մոտ: Cuff-ը դիզայնով հիշեցնում է հնդկական ավանդական ականջի զարդը, որն առաջին անգամ մենք տեսանք դեռևս "հնդկական" Chanel Paris-Bombay ցուցադրության ժամանակ:
Chanel նոր ժամացույցներ` Mademoiselle Privé
Chanelնոր ժամացույցներ` Mademoiselle Privé Կոկո Շանելի կերպարը կրկին ոգեշնչման առարկա է դարձել Chanel նորաձևության տան ժամագործ դիզայներների համար։ Նոր, թանկարժեք Mademoiselle Privé անունը կրող հավաքածուն, որը վերջերս ներկայացվել է Baselworld-2013 ցուցահանդեսի ժամանակ, նվիրված է նորաձևության տան հիմնադիրի սիրելի կերպարներին և օբյեկտներին։ Յուրաքանչյուր դետալի վրա աշխատել է մի քանի հոգի։ Ժամերից շատերը նրանք ամրացրել են կոկորդիլոսի կաշվից պատրաստված կապիչով, սակայն հասանելի են նաև դասկան թևնոցով տարբերակները։
People ամսագիրը հրապարակել է մոլորակի ամենագեղեցիկ կանանց անունները
People ամսագիրը հրապարակել է մոլորակի ամենագեղեցիկ կանանց անունները People ամսագիրը հրապարակել է մոլորակի ամենագեղեցիկ կանանց իր ամենամյա ցուցակը և այս տարի ամենագեղեցիկը դարձել է դերասանուհի, business woman և բլոգեր Գուինեթ Փելթրոուն: Նա առաջ է անցել այնպիսի հակառակորդներից, ինչպիսիք են Ջենիֆեր Լոուրենսը, Ամադնա Սեյֆրիդը, Հոլլի Բերրին և "զավթել է" իր ամենամտերիմ ընկերուհուց` Բիյոնսեից, մոլորակի ամենագեղեցիկ կնոջ տիտղոսը, որն այն կրում էր 2012-ին: Gwyneth Paltrow Kerry Washington Amanda Seyfried Jane Fonda Jennifer Lawrence Kelly Rowland Halle Berry Drew Barrymore Pink
Chanel-ի ամենամյա ընթրիքը
Chanel-ի ամենամյա ընթրիքը Chanel ամենամյա ընթրիքն արդեն տասը տարի անց է կացվում Նյու–յորքյան Tribeca կինոփառատոնի ժամանակ։ Սա այնպիսի իրադարձություն է, ինչպիսի որ «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո Vanity Fair ամսագրի երեկույթը։ Երեկ ֆրանսիական նորաձևության տունը հերթական անգամ հավաքել էր իր ընկերներին և փառատոնի մասնակիցներին Մանհեթենում։ Չբարձրաձայնված «total look Chanel» dress code-ը պահպանվել էր գրեթե բոլորի կողմից։ Ալեքսա Չանգը ներկայացել էր կարճ զգեստով` ցուցադրելով իր երկար, գեղեցիկ ոտքերը: Լագերֆելդի մուսա-մոդել Ջեմի Բոչերտը նախընտրել էր երկար սև տրիկոտաժե մաքսի, իսկ Mad Men սերիալի դերասանուհի Կիրնան Շիպկան կրում էր ջինսե հավաքածուի զգեստ։ el.am-ը ներկայացնում է երեկույթի հյուրերին և նրանց look–երը։
8 հետաքրքիր փաստեր համբույրի մասին
8 հետաքրքիր փաստեր համբույրի մասին el.am կայքը ձեզ է ներկայացնում հետաքրքիր 8 փաստեր համբույրի մասին, որոնց մասին արժե իմանալ: 1. Երկարատև համբույրի ռեկորդ են սահմանել Մեծ Բրիտանիայում: Ամենաեր-կար համբույրը տևել է 31 ժամ, 30 րոպե և 30 վայրկյան: Այս փաստը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: 2. Ռոմանտիկ համբույրը վերացնում է մոտավորապես 2-3 կալորիա, մինչդեռ ՙֆրանսիական՚ համբույրը կարող է վերացնել ավելի քան 5 կալորիա: 3. Բժիշկների կարծիքով` երբ տղամարդն աշխատանքի գնալիս ամեն անգամ համբուրում է կնոջը, նրա կյանքի միջին տևողությունը 5 տարով երկարում է, քան այն տղամարդունը, ով չունի նման սովորություն: 4. Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ շրթունքների զգայունութ-յունը 200 անգամ ավելի բարձր է, քան մատներինը: 5. Ամերիկացի հետազոտողները հաշվարկել են, որ մինչ ամուսնանալը ամերի-կուհիներն իրենց կյանքում հասցնում են համբուրվել շուրջ 80 տղամարդու հետ: 6. Ընդհանուր առմամբ` մարդն իր ողջ կյանքի ընթացքում համբուրվելու համար ծախսում է 20 հզ 160 րոպե, այսինքն` 2 շաբաթ: 7. Համբույրի ժամանակ օրգանիզմն արտադրում է նյութ, որը 200 անգամ ավելի բարձր արդյունավետություն ունի, քան մորֆինը: Այդ նյութը համբուրվողնե-րին պարգևում է ուրախության զգացում, հիացմունք և երջանկություն: 8. ՙՖրանսիական՚ համբույրի ժամանակ մասնակցում են դեմքի 34 մկանները, իսկ ՙպասիվ՚ համբույրի ժամանակ` ընդամենը 2-ը:
Գունառատ նորաձևություն Luisa Spagnoli-ի հետ
Գունառատ նորաձևություն Luisa Spagnoli-ի հետ Luisa Spagnoli գարուն/ամառ 2013 հավաքածուն անտարբեր չի թողնի Երևանի նորաձև հասարակությանն, ովքեր ձգտում են միշտ լինել ոճային և պահպանել իրենց անհատականությունը: el.am կայքը հատուկ ձեզ համար առանձնացրեց ապրանքանիշի գարուն/ամառ հավաքածուի lookbook-ի the best look-երը: Այս նոր հավաքածուն աչքի է ընկնում գունային վառ լուծումներով, և իհարկե համապատասխանում է 2013 թվականի աչքի ընկնող տենդենցներին` արևելյան և էթնիկ պրինտեր, սուր կտրվածքներ, 60-ականների ոճ: Ի դեպ Հայաստանում` Հյուսիսային Պողտայում գործող Luisa Spagnoli ապրանքանիշի պաշտոնական խանութ-սրահում արդեն ներկայացված է նոր հավաքածուի գրեթե ողջ տեսականին:
ԿՅԱՆՔ - Միլիոն ու կես
ԿՅԱՆՔ - Միլիոն ու կես Հայոց Մեծ Եղեռնի 98-ամյա տարելիցի կապակցությամբ՝ Արմենիա հեռուստաընկերությունը, հայ երգիչ-երգչուհիների և ՛՛Պան Արմենիան Մեդիա Գրուպ՛՛ հոլդինգի աշխատակիցների մասնակցությամբ, հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Այս նախաձեռնությունը կոչ է համայն մարդկությանը. կոչ այն պահանջով, որ աշխարհի որևէ կետում չպետք է տեղի ունենա որևէ ազգի հանդեպ այնպիսի ոտնձգություն, ինչպիսին եղավ 1915 թվականին հայերի հետ: Հայ ազգի բողոքը Հայոց Մեծ Եղեռնի ժխտողականության դեմ արտահայտված է երգի և տեսահոլովակի տեսքով: ՊԱՐՏՔ Է ԺԱՄԱՆԱԿԸ ԻՆՁ ՈՒ ՔԵԶ ԿՅԱՆՔ 1 500 000 ... Խոսք՝ Ռ. Մխիթարյանի Երաժշտություն՝ Ա. Պարսամյանի Ռեժիսոր՝ Ռ. Մխիթարյան
Թոփ 25 գունեղ կլատչեր
Թոփ 25 գունեղ կլատչեր Գարուն-ամառ 2013 հավաքածուներում ամեն ինչ պարզ է այնքանով, որ ցանկացած սեզոն ունի իր աքսեսուարները: Ելնելով այս ֆոտոներից մենք ընտրել ենք 25 ամենագունեղ կլատչերը, որոնք կարելի է գնել online տարբերակով տարբեր կայքերից: Այս շարքում կան թափանցիկ, սև-սպիտակ, օձի կաշվից, տարատեսակ քարերով, գունավոր պրինտներով և նույնիսկ աֆրիկյան ոճով կլատչեր:
FORNARINA-ն, STEFANEL-ը, REPLAY-ը, MISS SIXTY-ն արդեն Երևանում
FORNARINA-ն, STEFANEL-ը, REPLAY-ը, MISS SIXTY-ն արդեն Երևանում Մաշտոցի 9 հասցեում Երևանի նորաձև հասարակության համար բացվեց յուրահատուկ խանութ-սրահ, որտեղ ներկայացված են աշխարհահռչակ FORNARINA,STEFANEL, REPLAY, MISS SIXTY ապրանքանիշերի հագուստներ, կոշիկներ և աքսեսուարներ: Պարբերաբար թարմեցվող տեսականին նախատեսված է տարիքային բոլոր խմբերի մարդկանց համար: Այստեղ ներկայացված է բազմաոճ տեսականի և նույնիսկ ամենաբծախնդիր հաճախորդը կկարողանա գտնել իրեն համապատասխան հագուստ և աքսեսուարներ, իսկ բարեհամբույր անձնակազմը կօգնի որպիսզի կատարեք ճիշտ ընտրություն: Բացման շնորհանդեսին բարձր տրամադրությունն ապահովում էր dj Dale-ը, իսկ հյուրերի համար նախատեսված էր համեղ հյուրասիրություն, գունառատ կոկտեյլների լայն ընտրանի:
Հերակալներ Fendi-ից
Հերակալներ Fendi-ից Fendi գարուն-ամառ 2013-ը հիշվել է իր յուրահատկությամբ: Երկրաչափական մարմինների տեսքով գունավոր ակնոցները ավելի արտահայտիչ ու հիշվող են դարձնում հավաքածուն:
Պրեմիերաներ` 30 Seconds To Mars և CIARA
Պրեմիերաներ` 30 Seconds To Mars և CIARA Ciara - "Body Party" 30 Seconds To Mars - "Up In The Air"
ԷԼ baby ամսագիրն առաջարկում է նոր ծառայություն` միջոցառումների կազմակերպում…
ԷԼ baby ամսագիրն առաջարկում է նոր ծառայություն` միջոցառումների կազմակերպում… Ձեր երեխայի միջոցառումը ԷԼ baby-ն կհագեցնի ամենաօրիգինալ գույներով` կազմակերպելով ինքնատիպ շոու-ծրագրեր, թեմատիկ փարթիներ և անմոռանալի ֆոտոշարքեր: Նվիրեք իսկական տոն Ձեր երեխային ու տոնի մյուս մասնակիցներին ԷԼ baby-ի հետ միասին:
EL Style Gran Tursmo Summer 2013!!!
SPRING 2013 24-26 MAY EL Holding ընկերությունը կազմակերպում է իր տեսակի մեջ բացառիկ և աննախադեպ նախագիծ` EL Style Gran Turismo-ն: Միջոցառումն իրենից ներկայացնում է եռօրյա ճանապարհորդություն Հայաստանից Վրաստան և հակառակը, որն իր մեջ կներառի 5 քաղաքներ: Միջոցառման ամբողջ ընթացքը կուղեկցվի օրիգինալ շոու-ծրագրերով, ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանի տարածքում: Հյուրերը կանցկացնեն անմոռանալի երեք օր՝ լի գեղեցիկ պահերով և դրական լիցքերով: Մեքենաների շարասյունը կշարժվի Երևանի կենտրոնից: Առաջին checkpoint-ը կլինի Чайный Домик-ում, որից հետո հյուրերը կուղևորվեն Ծաղկաձորի Golden Palace հյուրանոց և կգրանցվեն: Երեկոյան մասնակիցներին կմատուցվի ընթրիք, որտեղ նրանց կմատուցվեն ռեստորանային համալրի լավագույն ուտեստները և որտեղ նրանք կվայելեն ջերմ մթնոլորտը: Կեսգիշերին տեղի կունենա առաջին մեծ շոու-ծրագիրը King's Club-ում: Առավոտյան ուշ նախաճաշից հետո մեքենաների շարասյունը կընթանա դեպի Դիլիջանի "Գետափ" ռեստորան, որտեղ հյուրերի համար կազմակերպված կլինի BBQ Party: Անցնելով հայկական-վրացական սահմանը մեքենաների շարասյունը կշարժվի Թբիլիսիի լավագույն հյուրանոցը` Radisson Blu Iveria-ն: Ճանապարհից փոքր-ինչ հանգստանալուց հետո կուղևորվենք լավագույն ռեստորանային համալիր Senat՝ վայելելու վրացական խոհանոցի լավագույն ճաշատեսակները: Կեսգիշերին արդեն Senat ակումբում կսկսվի թվով երկրորդ շքեղ շոու-ծրագիրը: Երրորդ օրը մասնակիցները կայցելեն քաղաքի տեսարժան վայրերը, որից հետո մեքենաների շարասյունը կվերադառնա Երևան: Այս եռօրյա ավտո-շքերթը մասնակիցներին կպարգևի անմոռանալի տպավորություններ, որոնք կհիշվեն մինչ հաջորդ EL Style Gran Turismo-ն: SOON !!!
RALPH LAUREN-ի նոր հավաքածուն ընտանի կենդանիների համար
RALPH LAUREN-ի նոր հավաքածուն ընտանի կենդանիների համար Ralph Lauren ապրանքատեսակը միշտ էլ ուշադիր է եղել այն շնիկների նկատմամբ, որոնք իրենց արտաքին տեսքով հիշեցնում են փոքրիկ փափուկ խաղալիքների, քան մյուս ցեղատեսակի շների: Այս անգամ նորաձևության տունը որոշել է արտահայտել իր սերը նրանց նկատմամբ հագուստների և աքսեսուարների նոր շարքով: Crocodile Dog Carrier Cabled Cashmere Dog Turtleneck Fleece Big Pony Dog Hoodie Patchwork Peplum Dog Rugby Dog Trench Coat
La PRIMA Image Laboratoria-ի բացումը
La PRIMA Image Laboratoria-ի բացումը Միշտ էլ հաճելի է հայտնվել մի վայրում, որտեղ քեզ շրջապատում են հմայիչ և նորաձև կանայք, որտեղ հնչում է գեղեցիկ երաժշտություն՝ կենդանի կատարմամբ և, որտեղ քեզ մեծ սիրով սպասում են…Մենք ներկա էինք Հայաստանում, թերևս միակ, Image Laboratoria-յի պաշտոնական բացմանը, որը սիրով հյուրընկալել էր հայտնի և ազդեցիկ կանանց, ինչպես նաև՝ հյուրեր արտերկրից:La PRIMA Image Laboratoria-ի կարևորագույն նպատակը կնոջը գեղեցկացնելն է, կնոջ առավելություններն ընդգծելը և էլ ավելի ներկայանալի դարձնելը, մի բան, ինչի մասին թաքուն երազում է կանանց մեծ մասը: Այլ կերպ ասած՝ դուք մուտք եք գործում La PRIMA Image Laboratoria և այնտեղից հեռանում երջանիկ, կատարյալ դարձած մարդու տպավորություններով և կյանքի հանդեպ նոր վերաբերմունքով: Այսքանից հետո էլ ինչի մասին կարող է երազել կինը… ? Ցանկանում եք, որ Ձեր այցելությունը գաղտնի մնա? Սա ևս պարտադիր պայման է: Մի խոսքով՝ նոր զգեստապահարանի կառուցում, նոր սանրվածք, նոր կերպար և դուք բոլորվին այլ մարդ եք:
Vanity Fair ամսագրի գալա երեկույթը
Vanity Fair ամսագրի գալա երեկույթը Չնայած Բոստոնի ահաբեկչական իրադարձություններին` Նյու Յորքում բացվեց Tribeca կինոփառատոնը, որը տևելու է մինչև ապրիլի 28: «Մեր սրտերը Բոստոնում են, բայց մենք չենք կարող թույլ տալ ահաբեկչությանը և վախին խաթարել մեր միջոցառումը»,- ասել է իր ելույթի ժամանակ փառատոնի կազամակեչպիչներից մեկը` Ջեյն Ռոզենտալը: Ի պատիվ կինոփառատոնի բացման, Vanity Fair ամսագիրը կազմակերպել էր գեղեցիկ երեկույթ, որի հյուրերն էին Սիեննա Միլլերը, Էվան Ռեյչել Վուդը, Կարոլինա Կուրկովան, Բազ Լուրմանն և այլոք: Սիեննա Միլլեր Կարոլինա Կուրկովա Էվան Ռեյչել Վուդ Նումի Ռապաս Ռեյչել Ռոյ Վերա Վոնգ Զակ Պոզեն և Տաո Օկամոտա Վուպի Գոլդբերգ
Fashion VS Song
Fashion VS SONG Սա Մանուկ Ալեքսանյանի առաջին երգն է, ստեղծվել է համատեղ DJ Deep Danny-ի հետ: Երգի բառերի հեղինակը Մանուկն է: Երգի համար նկարահանվել է Promo շարք, որի վրա աշխատել են այս հիասքանչ անձնակազմը: Backstage photos Manch spring summer 2013 Photo` Diana Bostanchian / Photo. assistant: Mane Papyan MODELS : Diana Ashughyan, Anna Анул Петросян Make-Up : Shogakat Hair Style : Daniela Manukyan Gladiator crown -Arayik Gabajyan Photographer - Karen Khontyan Make-up artist - Liana Ayvazyan Hairdresser - Harut Julhakyan Accessories - TopSHop Studio - Mans Mark-Design Fashion Designer and Artist - Manuk Alexanyan
Sona feat Armen Hovhannisyan-Սիրո ալիք տեսահոլովակի շնորհանդեսը
Sona feat Armen Hovhannisyan-Սիրո ալիք տեսահոլովակի շնորհանդեսը Ապրիլի 17-ին Yans ակումբում հավաքվել էր հայկական շոու-բիզնեսի ողջ բոմոնդը: Հյուրերը հրավիրված էին ներկա գտնվելու երգչուհի Սոնայի և տաղանդաշատ Արմեն Հովհաննիսյանի <<Սիրո ալիք>> երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակի շնորհանդեսին: Հյուրերի համար կազմակերպված էր հյուրասիրություն, շոու-ծրագիր և իհարկե տոնական տորթ:
Wedding fair 2013 Արմենիա Մարիոթ հյուրանոցի ԱՐԱՐԱՏ շքասրահում Ապրիլի 15-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի ԱՐԱՐԱՏ շքասրահում Wedding fair 2013-ի շրջանակներում հարսանյաց զգեստների ցուցադրությունն էին կազմակերպել ElSi, Հարսիկ, Giolli, MS հարսանյաց սրահները: Ատեքս նորաձության կենտրոնի մոդելները ցուցադրեցին խանութ-սրահների վերջին հավաքածուները:
Հայտարարվել է Ucom ընկերության մրցույթի հաղթողի անունը
Հայտարարվել է Ucom ընկերության մրցույթի հաղթողի անունը Ինչպես հիշում ենք մարտի 8-ից ապրիլի 7-ը "Ucom" ընկերությունը հայտարարել էր մրցույթ բոլոր այն մարդկանց համար, ովքեր օգտվում են "Ucom" ընկերության ծառայություններից: Թեման գեղեցկությունն էր` հուզող և տպավորիչ ֆոտոները: Հաղթողին սպասվում էր անմոռանալի շրջագայություն Եվրոպայում 2 անձի համար լյուքս կարգի նավով:Քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց El holding ընկերության լուսանկարիչ Տուշո Բարսեղյանի ֆոտոն, որը հաղորդավարուհի Աննա Գրիգորյանի ֆոտոշարքից էր։ El.am-ը շնորհավորում է հաղթողին և ներկայցանում հաղթանակ բերած ֆոտոն և վերոնշյալ ֆոտոշարքը։
H&M-ի և Բիյոնսեի համագրոծակցության արդյունքը
H&M-իև Բիյոնսեի համագրոծակցության արդյունքը Այս տարվա սկզբին Բիյոնսեն ուղևորվեց Բոհեմյան կղզիներ, լուսանկարիչներ Ինես վան Լամսվերդի և Վինեդա Մատադինայի ուղեկցությամբ։ Այս ամենը H&M լողազգեստների և ծովափնյա հագուստի նոր գովազդային արշավի համար։ Այս կադրերում երիտասարդ մայրիկը կարծես ծնված է բիկինիով ծովի տաք ավազին քայլելու համար։ Ֆոտոշարքը ստացվել է շատ տաք և վառ գույների մեջ։ Ինքը` Բիյոնսեն, շատ է հավանել իրենց աշխատանքի արդյունքները և հույս ունի, որ այն դուր կգա իր և H&M-ի երկրպագուներին։
MTV Movie Awards վատագույն look-երը
MTV Movie Awards վատագույն look-երը MTV Movie Awards միջոցառման dress code-ի սահմանները չափազանց լայն են, չնայած որ կային կերպարներ, որոնք իրնեց look-ով բացարձակ չէին համապատասխանում այդ կանոններին: El.am-ըներկայացնում է աստղերի հագուստի վատագույն ընտրություննեը: Բրուկ Հոգան 2012թ. Ջեսիկա Զոռ 2011թ. Լեյթոն Միսթեր 2009թ. Արիել Քեբբել 2007թ. Պերիս Հիլթոն 2003թ. Կիրսթեն Դանսթ 2001թ. Լիլ Քիմ 2001թ. Շեննոն Էլիզաբեթ 2001թ. Ամանդա Լյուիս 2000թ.
Դենդիզմը արդեն ոչ միայն տղամարդու առավելությունն է
Դենդիզմը արդեն ոչ միայն տղամարդու առավելությունն է Փորձելով տղամարդու հագուստի կերպարներ` այս լեդիները ոչ թե հեգնում են օրիորդապնդիչներին, այլ հետևում են ամենանորաձև տենդենցներին: Եթե Մարլեն Դիտրիխը կենդանի լիներ, նա հաստատ կնախանձեր նման կանանց, ովքեր տղամարդու հագուստով այսպիսի կանացի և յուրահատուկ տեսք ունեն: Նյու Յորք Միլան Լոնդոն Փարիզ
Ետդարձ դեպի ապագա
Ետդարձ դեպի ապագա Louis Vuitton բիժուտերիայի նոր հավաքածուով Մարկ Ջեյքոբսը անդրադառնում է 80-ականների ֆուտուրիզմին։ Louis Viutton նախաշնանային հավաքածուն, որը բաղկացած է կանացի ժանյակե զգեստներից, անթերի կոստյումներից, նավակ կոշիկներից, ամբողջացել է երկրաչափական բիժուտերիայի հավաքածուով։ Նորաձևության տան կրեատիվ տնօրեն Մարկ Ջեյքոբսը անդրադարձել է 80–ականների ոճին, և այն ժամանակ նորաձև ֆորմաներին` կայծակին ու աստղերին։ Նա օգտագործել է կաուչուկ և լեռնային հախճապակի, որոնց միաձուլումը հիշեցնում է անցած դարի ֆուտուրիստ նկարիչների գործերը և ռոք աստղերի զգեստապահարանի էլէմենտները։
Mazda 6 և CX5 մեքենաներն արդեն Երևանում են
Mazda 6 և CX5 մեքենաներն արդեն Երևանում են Երեկ երեկոյան Top Motors Armenia ընկերությունը իր գործընկերներին, ընկերներին, հաճախորդներին հյուրընկալել էր Mazda ավտոմեքենաների խանութ-սրահ, որտեղ տեղի ունեցավ Mazda 6 և CX5 նոր սերնդի մեքենաների շնորհանդեսը: Հայ հասարակությունը առաջին անգամ հնարավորություն ունեցավ Հայաստանում տեսնել այս հիասքանչ մեքենաները: Մեքենաները բազմաֆունկցիոնալ են և աչքի են ընկնում ապահովության համար նախատեսված նոր գործառույթներով: Մինիմալ վառելիքի ծախսով այս մեքենաները չեն կեղտոտում էկոլոգիան: Երեկոյի ընթացքում հյուրերի համար կազմակերպված էր հյուրասիրություն և յուրահատուկ շոու-ծրագիր: Իսկ հրավիրատոմսերը օգտագործվում էր որպես 1 միլիոն դրամ զեղչի կտրոն և հենց երեկ արդեն հայտնի դարձան այս շքեղ մեքենաների առաջին գնորդները:
Must have by Sinéquanone
Must have by Sinéquanone el.am կայքը ներկայացնում է Sinéquanone խանութ-սրահի այս ամսվա իր տեսականու մի մասը: Ի դեպ, այս ապրանքանիշի սիրահարներին ներկայացնենք, որ այսուհետ հին սրահի փոխարեն գործում է նորաբաց խանութ-սրահը, որը գտնվում է Մաշտոց 37 հասցեում: Տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` (+374 10) 53 08 48: Մաղթում ենք Ձեզ հաճելի գնումներ:
Գարունը Ted Baker-ի հետ
Գարունը Ted Baker-ի հետ Այս գարնանը Ted Baker բրիտանական բրենդի դիզայներական խումբը ստեղծել է թարմ և հիշվող հավաքածու, որը բաղկացած է առօրյա կանացի իրերից։ Հավաքածուում կարելի է գտնել մեծ ծաղկավոր պրինտով զգեստներ, անդրավարտիքներ, բլուզներ, բաց գույներով ջինսեր, լակոնիկ կոստյումներ և կոկտելային զգեստներ։ Այս իրերը կարելի է հագնել թե' աշխատանքի, թե' հավաքույթի, թե' ակումբ գնալիս։
Christian Louboutin-ը ստեղծել է առաջին կանացի էսպադրիլները
Christian Louboutin-ը ստեղծել է առաջին կանացի էսպադրիլները Արդեն երկար ժամանակ է, ինչ էսպադրիլները ամառային գլխավոր տրենդերից մեկն է կազմում։ Այս տարի երիտասարդ տենդենցի սեփական պատկերացումն է ներկայացնում Christian Louboutin-ը։ Թեթև, բայց գեղեցիկ դիզայնով էսպադրիլները, չեն զիջում բարձրակրունկ դասական մոդելներին` հանրահայտ կարմիր տակացուով։ Պատրաստվում են էսպադրիլները իրենց պատմական հայրենիքում` Իսպանիայում։ Մոդելը ներկայացված է մի քանի գույներով` կարմիր, սպիտակ, կապույտ, սև, դեղին, գծավոր և վարդագույն։ էսպադրիլները գեղեցիկ կնայվեն կարճ շորիկների և կիսաշրջազգեստների համադրությամբ, ինչպես նաև շորտերի և բրիջիների հետ։
Dalita - Mam jan
Dalita - Mam jan el.am կայքը ներկայացնում է երգչուհի Դալիթա Ավանեսյանի նկարահանած նոր տեսահոլովակ` «Մամ ջան» անվամբ: ԴԱԼԻԹԱ «ՄԱՄ ՋԱՆ» ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԷԴՄՈՆԴ ՄԱԿԱՐՅԱՆԻ ԽՈՍՔ՝ ԴԱԼԻԹԱ ԳՈՐԾԻՔԱՎՈՐՈՒՄԸ՝ ԳԱՐԻԿ ԳԵՎՈՐԳԻ "GNG" Production
Լավագույնը կնոջ համար
Լավագույնը կնոջ համար Օրեր առաջ Elite Plaza բիզնես կենտրոնի նախասրահում տեղի ունեցավ փակ միջոցառում` ցուցահանդես-վաճառք, որի նպատակն էր մեկ հարկի տակ հավաքել վճարունակ անձանց: Կազմակերպիչներն էին Թրավելոն տուրիստական գործակալությունը և Elite Plaza բիզնես կենտրոնը, գլխավոր հովանավորն էր Elite Group-ը: Երեկոն անցավ մտերմիկ, ջերմ, ընկերական մթնոլորտում: